Անոթային վիրաբուժություն
«Նաիրի» ԲԿ անոթային վիրաբուժության բաժանմունքը ոլորտում առաջատարներից է, որտեղ առողջական խնդիրները լուծվում են նորագույն տեխնոլոգիաներով և բարձր արդյունավետությամբ: Բաժանմունքը հագեցած է ժամանակակից բժշկական սարքերով, որոնք նպաստում են ցանկացած խնդրի վիրահատական միջամտությամբ արդյունավետ բուժմանը: Բաժանմունքում վիրահատական բուժման մոտեցումները համապատասխանում են միջազգային չափանիշներին: Կոնսերվատիվ և վիրահատական եղանակներով բուժվում են երակային և զարկերակային բոլոր տեսակի ախտաբանությունները, անոթային ուռուցքները: Թրոմբների առկայությամբ բարդացած դեպքերը բուժման են ենթարկվում նորագույն մեթոդներով: Անոթային վիրահատություններն իրականացվում են առանց կտրվածքների՝ պահպանելով մաշկի գեղագիտական տեսքը: Երակային ախտաբանության հանդեպ այս մոտեցումը նորագույն է և կատարվում են լազերային միջամտությամբ: Կատարվում են կոմպրեսոսկլերոթերապիաներ (մարմնի վրա փոքր անցքերի առկայության դեպքում միջամտական բուժում)` դուպլեքս հսկողությամբ երակի մեջ համապատասխան դեղ ներարկելով:
Բաժանմունքում իրականացվում են հետևյալ անոթային վիրահատությունները.
- զարկերակային համակարգի վրա ռեկոնստրուկտիվ վիրահատություններ,
- զարկերակային հիվանդությունների բարդ դեպքեր,
- երակային համակարգի հետ կապված բոլոր տեսակի վիրահատություններ:
![]() |
![]() |
![]() |
Զարկերակային հիվանդություններից բուժվում և վիրահատական միջամտության են ենթարկվում.
- քրոնիկական դեպքերը,
- զարկերակային անանցանելիությունը,
- զարկերակային սուր անանցանելիությունը,
- աթերոսկլերոզի հետևանքով զարգացած բարդությունները,
- անոթային ծռվածությունները,
- զարկերակային գոյացությունները:
Շաքարային դիաբետի հետեւանքով առաջացած անոթային խնդիրների վիրաբուժությունը կատարվում է համապատասխան մասնագետների ներգրավվածությամբ: Իրականացվում են դիաբետիկ անգիոպաթիաների հետևանքով առաջացած անոթային բարդությունների վերացում, որոնք դրսևորվում են ստորին վերջույթներում՝ դիաբետիկ ոտնաթաթի, գանգրենայի և վերքերի տեսքով: Դիաբետիկ հիվանդների հետ աշխատելիս, անոթային խնդիրները լուծվում են մի քանի մասնագետների հետ համատեղ` էնդոկրինոլոգ, էնդովիրաբույժ, անոթային վիրաբույժ եւ սրտաբան: Նման հիվանդներին բուժելիս կամ վիրահատական միջամտություն իրականացնելիս անհրաժեշտ է, առաջին հերթին, արյան մեջ բալանսավորել շաքարի մակարդակը: Դիաբետիկ ոտնաթաթի հետևանքով զարգացած գանգրենաների ժամանակ իրականացվում է վերջույթի հատում՝ համատեղ ուժերով կանխելով սպառնացող վտանգները: Մեր նպատակն է փրկել հիվանդի ոտքը:
Բժիշկներ
Ավետիսյան Արթուր Աշոտի, բ.գ.թ., անոթային վիրաբույժ
Նորություններ
