• Թերապևտիկ ծառայություններ
    Թերապևտիկ ծառայություններ
  • Թերապևտիկ ծառայություններ
    Թերապևտիկ ծառայություններ
  • Թերապևտիկ ծառայություններ
    Թերապևտիկ ծառայություններ
  • Թերապևտիկ ծառայություններ
    Թերապևտիկ ծառայություններ

Աղիների դիվերտիկուլներ (դիվերտիկուլոզ)

Աղիների դիվերտիկուլներ (դիվերտիկուլոզ)

Դիվերտիկուլոզին բնորոշ է աղիների պատի պարկաձև արտափքումները, որոնք, որպես կանոն, լինում են բնածին՝ շարակցական հյուսվածքի թուլության ֆոնին։ Դիվերտիկուլները հաճախ բազմաթիվ են լինում և տեղակայվում են հաստ աղու ձախ կեսում։

Ռիսկի գործոնները

Կարևոր գործոններից է բուսական բջջանքով աղքատ սննդակարգը։

Ախտանիշները

Հիվանդությունը հիմնականում զարգանում է անախտանիշ և հայտնաբերվում է պատահական` հետազոտության ժամանակ։  Ախտանիշների՝ մասնավորապես ցավային համախտանիշի, առաջացումը պայմանավորված է դիվերտիկուլի խոռոչում աղիների պարունակության կանգով։

Ախտորոշումը

Դիվերտիկուլի հայտնաբերման հիմնական գործիքային եղանակները իրիգոսկոպիան և կոլոնոսկոպիան են։ Իրիգոսկոպիան հնարավորություն է տալիս դիտել հաստ աղու կառուցվածքի և ռելիեֆի առանձնահատկություններն` ամբողջ երկայնքով, կոլոնոսկոպիան հնարավորություն է տալիս գնահատել հաստ աղու ներքին մակերեսի վիճակը։

Բուժումը

Բուժումն իրականացվում է թերապևտի, գաստրոէնտերոլոգի, պրոկտոլոգի հետ համատեղ և ներառում է մեծ քանակությամբ բջջանք պարունակող սննդակարգ, ինչպես նաև սպազմոլիտիկների, պրոկինետիկների, իսկ ծանր դեպքերում՝ հակաբակտերիալ պատրաստուկների նշանակում։
Հնարավոր բարդությունները

Դիվերտիկուլներում կղանքային պարունակության երկարատև կանգի դեպքում առաջանում է դիվերտիկուլիտ, որը դիվերտիկուլոզի ամենահաճախ հանդիպող բարդությունն է։ Սուր դիվերտիկուլիտի դեպքում ցուցված է հոսպիտալացում` վիրաբուժական ստացիոնարում։  Դիվերտիկուլի թափածակման և որովայնի խոռոչ` աղիքային պարունակության թափանցման դեպքում, առաջանում է պերիտոնիտի զարգացման ռիսկ, որի դեպքում հիվանդին ցուցված է անհետաձգելի վիրահատություն։

Հետագա հսկողությունը

Թերապևտի, կոլոպրոկտոլոգի հսկողության կարիք ունեն.

  • 60 տարեկանն անց հիվանդները,
  • որովայնի ձախ կեսում հաճախակի ցավեր ունեցող պացիենտները,
  • պացիենտները, որոնք հաստ աղու տոնուսի կայուն բարձրացում ունեն և վատ են արձագանքում դեղորայքային բուժմանը,
  • պացիենտները, որոնց մոտ գործիքային հետազոտությունների ընթացքում հայտնաբերում են աղիների ձևախախտումներ:

 

26 օգոստոսի 2020