• Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
    Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
  • Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
  • Նաիրի-Կոքսա կլինիկա
    Նաիրի-Կոքսա կլինիկա
  • Ստոմատոլոգիական կլինիկա
    Ստոմատոլոգիական կլինիկա
  • Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
    Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
    Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
  • Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք

Բացառիկ վիրահատություն Նաիրի ԲԿ-ում` վիրավորում ստացած սպայի կյանքը փրկվեց

Բացառիկ վիրահատություն Նաիրի ԲԿ-ում` վիրավորում ստացած սպայի կյանքը փրկվեց

Գլխուղեղի հրազենային վիրավորում ստացած սպան Արցախից  տեղափոխվել էր կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ կատարվել էին հետազոտություններ, հրավիրվել էին Հայաստանի լավագույն մասնագետները, որպեսզի քննարկումների արդյունքում որոշվի` հնարավո՞ր է, արդյոք, գանգի խորանիստ շրջանում գտնվող գնդակը հեռացնել, թե՝ ոչ:

Արդյունքում մասնագետները միաձայն եկել էին այն եզրահանգնման, որ անհնար է կատարել վիրահատություն և հեռացնել գնդակը` առանց հիվանդին վնաս պատճառելու և հրաժարվել էին վիրահատությունը կատարելուց, սակայն վիրահատությունը խիստ կարևոր էր, քանի որ հիվանդի մոտ զարգանում էր սեպսիս` պայմանավորված գնդակի խորանիստ շրջանում գտնվելու փաստով: Ջերմությունը բարձրացել էր մինչև 39º և վիճակը օրհասական էր:

Կենտրոնական զինվորական հոսպիտալի դիմածնոտային բաժնի պետ Կարեն Սևտերտերյանի, «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրինության, նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավար, բ.գ.դ. Արման Հակոբյանի համատեղ որոշմամբ` հիվանդը տեղափոխվեց «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ կատարվեց բացառիկ վիրահատություն:

Հայաստանում միակ նեյրոնավիգացիոն համակարգի, էնդոսկոպիկ տեխնիկայի և մասնագիտական փորձի շնորհիվ հնարավոր եղավ կատարել վիրահատություն, որը տևեց 12 րոպե, ինչի արդյունքում հեռացվեց գնդակը առանց որևիցէ վնաս պատճառելու գլխուղեղին:

Հիվանդը հաջորդ օրը տեղափոխվեց  կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ` հետագա բուժման նպատակով:  Ներկայում դուրս է գրվել և ստանում է վերականգնողական բուժում:

 

13 մարտի 2020