Գլխավոր / Լուրեր / Գլխացավի դեպքում ե՞րբ ավելի մանրամասն հետազոտել. վտանգավորության նշանները

Լուրեր

Գլխացավի դեպքում ե՞րբ ավելի մանրամասն հետազոտել. վտանգավորության նշանները

04 Հունվար 2022 | Լուրեր

Գլխացավով մարդիկ, դիմելով խորհրդատվության, հաճախ հարցնում են՝ նախօրոք ի՞նչ հետազոտություններ պետք է անցնել, որպեսզի առաջին այցը բժշկի մոտ առավելագույն արդյունավետ անցնի։

Անհրաժեշտ է, առաջին հերթին, գլխացավի օրագիր. նկարագրել որքան հնարավոր է մանրամասն:

ՄՌՏ, ՊԷՏ, ՀՏ, ՈՒՁՀ

Եթե արդեն կատարվել են վերոնշյալ հետազոտությունները, վերցնել արդյունքները։ Իսկ եթե չեն իրականացվել, նախքան բժշկին այցելելը հատուկ անցնել այդ հետազոտությունները` չարժե։ Այդ ախտորոշիչ հետազոտություններն իրականում ավելի քիչ են անհրաժեշտ, քան կարող է առաջին հայացքից թվալ․ այն անհրաժեշտ է միայն, եթե գլխացավն այլ հիվանդության ախտանիշ է, այսինքն, երկրորդային գլխացավ է, որը հանդիպում է (վիճակագրական տեսանկյունից) գրեթե 10% դեպքերում։

Որոշ չափանիշներ, այսպես կոչված` կարմիր դրոշակները կամ վտանգավորության նշանները, օգնում են կասկածել, որ գլխացավն այլ հիվանդության ախտանիշ է։ 

Նշենք դրանցից հիմնականները (մեծահասակների մոտ).

• գլխացավն ուղեկցվում է տենդով կամ ցանով,
• կան նյարդաբանական խանգարումներ (հատուկ ախտանիշներ, որոնք հայտնաբերում է նյարդաբանը` բժշկական մուրճիկի օգնությամբ) կամ գիտակցության փոփոխություններ,
• 50 տարեկանն անց մարդկանց մոտ առաջին անգամ ծագած գլխացավ,
• գլխացավն առաջանում է հազի, փռշտոցի կամ դիրքի փոփոխության հետևանքով,
• կայծակնային գլխացավ, երբ ցավը շատ ուժեղ է, և գագաթնակետին է հասնում մի քանի վայրկյանի կամ րոպեի ընթացքում,
• վերջին ժամանակներում գլխացավի բնույթը կտրուկ փոխվել է,
• գլխացավերն առաջանում են քաղցկեղով կամ ՄԻԱվ-ով հիվանդների մոտ։

Եթե այդպիսի «կարմիր դրոշակներ» չենք գտնում, եզրակացնում ենք, որ գործ ունենք առաջնային գլխացավի հետ։ Իսկ առաջնային գլխացավի ախտորոշումը դրվում է ԲԱՑԱՌԱՊԵՍ հարցման հիման վրա։




Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն