Գլխավոր / Լուրեր / Հայաստանում աղեստամոքսային տրակտի հետազոտման սկզբունքորեն նոր մեթոդ

Լուրեր

Հայաստանում աղեստամոքսային տրակտի հետազոտման սկզբունքորեն նոր մեթոդ

06 Հոկտեմբեր 2016 | Լուրեր | Էնդոկրինոլոգիա

Աղեստամոքսային տրակտի զնման համար ամենադժվար հասանելի մասերից մեկը ժամանակակից բժշկության մեջ հանդիսանում է բարակ աղին (նրբազիքը): Բարակ աղու երկարությունը անհատական է և միջինում կազմում է մոտավորապես 3-5 մետր: Դեռ վերջերս բժիշկները կարող էին պատկերացնել բարակ աղիքի վերին մասերի ընդամենը 30-40 սմ (տասներկումատնյա աղիք) և ստորին մասի 10-20 սմ (զստաղիք): Ռենտգենյան և այլ ոչ ինվազիվ հետազոտական մեթոդները հնարավորություն են տալիս որոշել միայն կոպիտ պաթոլոգիան: Այսպիսով մինչև վերջին ժամանակներս բարակ աղիների մեծ մասը մնում էր չհետազոտված և հանելուկ էր բժիշկների համար: Այս խնդրիրը կոչված է լուծել տեսակապսուլային էնդոսկոպիան:

Կապսուլային էնդոսկոպիան՝ Էնդոսկոպիկ տեսակապսուլայի օգնությամբ բարակ աղիների հետազոտման սկզբունքորեն նոր մեթոդ է: Այն փոքր տեսախցիկիկ պարունակող սարք է:

Նաիրի ԲԿ-ի ղեկավարության հրավերով 2016 թ. սեպտեմբերի 29- ին տեխնոլոգիական Jinshan (Չինաստան) ընկերության ներկայացուցիչ Չժան Ցզյուանը կլինիկայի կոնֆերանսի դահլիճում մասնագետ էնդոսկոպիստների և գաստրոէնտերոլոգների ուշադրությանը ներկայացրեց կապսուլային էնդոսկոպիայի մեթոդը և արտադրող ընկերությունը, որն այդ բնագավառում այսօր զբաղեցնում է առաջատար դիրքերից մեկը:

Jinshan տեխնոլոգիական ընկերության գործունեության հիմնական ուղղություններից է հանդիսանում ժամանակակից բարձր տեխնոլոգիական մշակումները, գիտական հետազոտությունները, թվային բժշկական սարքավորումների վաճառքն ու ծառայությունը : ՕՄՕՄ էնդոսկոպիկ սարքավորումը իրենից ներկայացնում է Jinshan ընկերության կողմից մշակված նոր, անցավ դիագնոստիկ ախտորոշիչ գործիք :

ՕՄՕՄ կապսուլային էնդոսկոպիայի համակարգը հաջողությամբ աշխատում է Չինաստանի, Ռուսաստանի, Իսպանիայի, Գերմանիայի, Հնդկաստանի և աշխարհի այլ երկրների կլինիկանրում:

Այսօր Հայաստանը կկանգնի մի շարք երկրների կողքին, որոնք էնդոսկոպիկ կապսուլաները օգտագործում են աղեստամոքսային տրակտի, մասնավորապես, բարակ աղիների հիվանդությունների ավելի ճշգրիտ ախտորոշման համար:

Մարսողական տրակտի հետազոտությունը իրականացվում է կապսուլայի ներբերանային ընդունման եղանակով : Վերանում են հետազոտության ավանդական ձևերին բնորոշ թերությունները՝ ցավ, անհանգստություն, թույլ և մեծահասակ պացիենտների հետազոտման անհնարինությունը և այլն:

Կապսուլային էնդոսկոպիան՝ հեղափոխություն է մարսողական տրակտի հետազոտության շրջանում: Կապսուլային էնդոսկոպիայի սարքավորումը իրենից ներկայացնում է անլար սարք, որն իր մեջ ներառում է միկրոխցիկ, թվային մշակման սարք, անլար ընդունիչ և հաղորդիչ համակարգ, լուսավորիչ սարք և այլն: Կապսուլայի ներբերանային ընդունման պահից մարսողական տրակտի պատկերը փոխանցվում է էկզոսոմատիկ հաղորդիչ: Ստացվում են ամբողջ բարակ աղիների գունավոր պատկեր, նրա լորձաթաղանթի փոփոխությունների հստակ պատկեր, մասնավորապես Կրոնի հիվանդության, անհայտ էթիոլոգիայի և տեղակայման աղիքային արյունահոսություն հայտնաբերում: Կապսուլան կատարում է անդադար նկարահանում մարսողական համակարգում և հաղորդում թվային ազդակները անլար սարքի միջոցով դեպի էկզոսոմատիկ սարք: Պատկերը մշակելու համար, բժիշկը կատարում է ախտորոշում՝հիմնված ստացված պատկերների վրա:

Սարքավորման առավելություններն են՝ փոքր քաշն ու չափսը, առանց վիրաբուժական կամ ինվազիվ միջամտության նրա օգտագործումը, հետազոտության անցավ լինելը, ինֆեկցիայի անցման բացառումը, մարդու սովորական ակտիվության պահպանումը ամբողջ հետազոտման ընթացքում և այլն:

ՕՄՕՄ կապսուլային էնդոսկոպիայի օգտագործման ցուցումներն են՝

  • Մարսողական տրակտի արյունահոսություն՝ անհայտ ծագման և տեղակայման,
  • քրոնիկ երկաթ-դեֆիցիտային սակավարյունություն,
  • Կրոնի հիվանդության կասկած,
  • Բարակ աղիքի ուռուցքի կասկած,
  • Բարակ աղիքի պոլիպոզի զարգացման դինամիկ հսկողություն,
  • Կլման ակտի խանգարման հիվանդության կասկած (օրինակ հիլուս),
  • Աղիքային ներծծման դիսֆունկցիա,
  • Աղիների շարժունակության խանգարում և գլյուտենային հիվանդություն, որոնք կապված են աղիքային էպիթելի գրգռվածության հետ,
  • Բարակ աղիների լորձաթաղանթի հիվանդությունների հետազոտություն,
  • Բարակ աղիների անհայտ էթիոլոգիայի հիվանդություններ,
  • Մարսողական տրակտի բժշկական հետազոտություն

Հակացուցումներ՝

  • Կլման ֆունկցիայի խանգարում (դիսֆագիա)
  • Աղեստամոքսային տրակտի օբստրուկցիա կամ նեղացում
  • Մարսողական տրակտի ֆիստուլա կամ ներթափանցք,
  • Աղիքի սուր բորբոքում, կոլիտ
  • Սուր սակավարյունություն
  • Էլեկտրասնուցում օգտագործող ցանկացած իմպլանտների առկայություն, այդ թվում նաև կարդիաստիմուլյատոր
  • Հղիություն

Արդյունավետ հետազոտության համար պահանջվում է աղիների ճիշտ նախապատրաստում:Կապսուլան ինքնուրույն անցնում է աղեստամոքսային տրակտով, և բժիշկները չունեն հնարավորություն վերացնել նրա ճանապարհին հանդիպող աղիքային պարունակությունը կամ ղեկավարել նրա շարժումը որպեսզի զննել հետաքրքրող շրջանը բոլոր կողմերից: Հետևաբար նախապատրաստման որակը ուղղակիորեն ազդում է ախտորոշման որակի վրա: Նախապես կատարվում է աղիների ստանդարտ նախապատրաստում էնդոսկոպիկ հետազոտության համար:

Հետազոտությունը անցկացնելու համար պացիենտին հագցվում է ընդունող սարք, որը կապսուլայից ազդակ է ընդունում: Կապսուլան ակտիվանում է հատուկ սարքի միջոցով, ըմպվում է քիչ քանակի ջրով: Այդ ընթացքը չի տարբերվում հաբ ընդունելու ընթացքից: Դրանից հետո բժիշկը ստուգում է կապսուլայի աշխատունակությունը համակարգչի օգնությամբ:

Կուլ տալուց հետո կապսուլան տեղաշարժվում է հետևյալ ուղղությամբ՝ կերակրափող – ստամոքս- 12մատնյա աղիք - բարակ աղիք – զստաղիք - հաստ աղիք – ուղիղ աղիք, միառժամանակ կատարելով անդադար նկարահանում՝ ստեղծելով շատ քանակությամբ պատկերներ: Թվային ազդակները փոխանցվում են անլար կապի միջոցով դեպի պատկերների ձայնարկիչ: Բոլոր պատկերները ավտոմատ կերպով պահպանվում են ձայնարկիչում: Բոլոր տվյալները դուրս են բերվում համակարգչի վրա հատուկ դիտման ծրագրով: Տվյալների վերծանումը զբաղեցնում է մի քանի ժամ, որից հետո պացիենտին տրվում է պրոտոկոլ՝ բնութագրով, եզրահանգմամբ և պատկերների ֆոտոներով, որոնք ունեն ախտորոշիչ նշանակություն: Հետազոտման ժամանակը կազմում է 8-15 ժամ: Կապսուլան դուրս է բերվում օրգանիզմից բնական ճանապարհով կղանքի հետ:

1944թ. ծնված պացիենտ Խ.Խ.-ն 2016թ. սեպտեմբերի 28-ին դիմեց Նաիրի ԲԿ ՝վերջին երեք - չորս տարվա ընթացքում խրոնիկ դարձած փորլուծության գանգատներով: Ըստ հետազոտության տվյալների՝ գաստրոսկոպիայի, կոլոնոսկոպիայի, արյան և մեզի անալիզների, ոչ մի պաթոլոգիա, որը կբացատրեր պացիենտի գանգատները, չեր հայտնաբերվել: Անամնեզում` հիվանդը տառապում էր շաքարային դիաբետով և հիպերտոնիկ հիվանդությամբ: Սեպտեմբերի 30-ին հիվանդը նախապատրաստվեց տեսակապսուլային էնդոսկոպիայի: Հետազոտությունից երկու օր առաջ հիվանդը պահպանում էր հատուկ սննդակարգ, որն ուղղված էր աղիքների մաքսիմալ մաքրմանը: Մեկ օր հետազոտությունից առաջ աղիները լրացուցիչ մաքրվեցին (հոգնա):

Սեպտեմբերի 30-ի առավոտյան, հետազոտությունից 40 րոպե առաջ, հիվանդը խմեց 30 մլ լուծված սիմետիկոն: Սարքավորման համապատասխան պատրաստումից հետո՝ ձայնարկիչը միացնելով ցուցիչին, պացիենտը ըմպեց կապսուլան քիչ քանակի ջրով: Տեսակապսուլայի տեղափոխումը (աղեստամոքսային տրակի միջով անցնելը) տևեց 11 ժամ 52 րոպե: Հաջորդ առավոտյան տեղեկությունը ձայնարկիչից տեղափոխվեց համակարգչի վրա և հատուկ լիցենզավորված ծրագրի օգնությամբ մշակվեց:

Հետազոտության եզրակածությունն էր՝ Էրոզիվ անտրալ գաստրիտ, արտահայտված դուոդենիտ, արտահայտված տերմինալ իլեիտ (զստաղիքաբորբ), մակերեսային կոլիտ:

Համագործակցության սկիզբը Չինաստանի առաջատար Jinshan տեխնոլոգիական ընկերության հետ , որը զբաղեցնում տեսակապսուլային տեխնոլոգիայի ոլորտում առաջատար տեղերից մեկը, և նորարական տեխնոլոգիաների ներդնումը Նաիրի ԲԿ, թույլ կտա հասցնել Հայաստանի բժշկությունը համաշխարհային մակարդակի , մասնավորապես, ստամոքսաղիքային հիվանդությունների հետազոտության և ախտորոշման բնագավառում:




Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն