• Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
    Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
  • Նաիրի-Կոքսա կլինիկա
    Նաիրի-Կոքսա կլինիկա
  • Ստոմատոլոգիական կլինիկա
    Ստոմատոլոգիական կլինիկա
  • Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
    Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
    Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
  • Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք

Ինչ անել, եթե ախտորոշել են ճարպակալում

Ինչ անել, եթե ախտորոշել են ճարպակալում

Ճարպակալումը  միայն ավելորդ քաշը չէ, այլ լուրջ քրոնիկ հիվանդություն է, որը զարգանում է ֆիզիոլոգիական և գենետիկ գործոնների, ինչպես նաև շրջակա միջավայրի  ազդեցությամբ: Ճարպակալման զարգացման ընթացքում օրգանիզմում կուտակվում է ավելցուկային ճարպային հյուսվածք, որից շատ դժվար է ազատվել:

Ճարպակալմամբ մարդը ստիպված է ամբողջ կյանքի ընթացքում վերահսկել սեփական քաշը և այն պահել թույլատրելի սահմաններում:

Ճարպակալման պատճառները և հետևանքները
Ճարպակալումը մարդը կարող է «ձեռք բերել» ինքնուրույն կամ  «ստանալ ժառանգություն»: Ճարպակալման տարածված պատճառը կանոնավոր շատակերությունն է և ցածր ֆիզիկական ակտիվությունը, այսինքն, անբավարար քանակությամբ էներգիայի այրում`ը բարձր կալորիական սննդի ընդունման պայմաններում: Կարճ ասած՝ մարդը չափազանց շատ ընդունում է, բայց «ծախսում» է չափազանց քիչ:  

Ճարպակալմանը կարող են նպաստել օրգանիզմի աշխատանքի տարբեր խանգարումները: Մասնավորապես, ճարպակալման կարող են բերել  գենետիկ և էնդոկրին խանգարումները: Ճիշտ է, ճարպակալման այս տեսակը շատ հազվադեպ է հանդիպում, քան` առաջինը:

Ճարպակալումը կարող է մարդուն ո՛չ միայն հոգեբանական անհարմարավետություն պատճառել  և նվազեցնել ինքնագնահատականը, այլ նաև դառնալ առողջական լուրջ խնդիրների պատճառ, ընդհուպ` սրտի և ստամոքսաղիքային աղու մահացու վտանգավոր հիվանդությունների զարգացում: Ճարպակալմամբ մարդիկ պակաս արդյունավետ են աշխատում, շուտ են հոգնում, իսկ կյանքի տևողությունը կրճատվում է: Այդ պատճառով կարևոր է, որ մարդու քաշը չգերազանցի նորման և օրգանիզմի կենսապահովման համակարգերի համար լրացուցիչ ծանրաբեռնվածություն չառաջացնի: Դրան նպաստում է կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը  և սնուցման ճիշտ սխեման, որը կօգնի կազմել բժիշկը:

Ինչպես հաշվել մարմնի զանգվածի ինդեքսը
Մարմնի զանգվածի ինդեքսը (ՄԶԻ) «մարկեր» է, որը հնարավորություն է տալիս գնահատել, թե որքանով է մարդու քաշը համապատասխանում նրա հասակին, այսինքն, մարմնի տվյալ զանգվածը նորմա՞լ է, թե դուրս է գալիս նվազագույն  կամ առավելագույն շեմային արժեքների սահմաններից:  ՄԶԻ-ն հաշվում են պարզ բանաձևով. մարմնի զանգվածը (կիլոգրամներով) բաժանում են հասակի քառակուսի մետրի վրա:  

Օրինակ, եթե մարդու հասակը 1,7 մետր է, քաշը 80 կգ, ապա ՄԶԻ-ն կլինի 27,7, դա ավելցուկային քաշի ցուցանիշ է:

ՄԶԻ <18.5` նորմալից քաշից ցածր
ՄԶԻ > = 18,5 և <25` նորմալ քաշ
ՄԶԻ > = 25 և <30 ՝ ավելցուկային քաշ
ՄԶԻ > = 30 և <35` ճարպակալման I աստիճան
ՄԶԻ > = 35 և <40` ճարպակալման II աստիճան
ՄԶԻ > = 40` III աստիճանի գիրություն

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) առաջարկում է ՄԶԻ ցուցանիշների հետևյալ մեկնաբանությունը.

Մարմնի զանգվածի ինդեքսը պայմանական մեծություն է, այն հաշվի չի առնում մարդու կառուցվածքը կամ ճարպային և մկանային զանգվածների փոխհարաբերությունը, այդ պատճառով ՄԶԻ-ն չեն հաշվում պրոֆեսիոնալ մարզիկների և հղի կանանց համար:  Սակայն, եթե մարմնի զանգվածի ինդեքսը չի գտնվում «նորմալ քաշի» միջակայքում, պետք է դիմել բժշկի:  Հնարավոր է՝ նա կնշանակի լրացուցիչ հետազոտություններ՝ քաշի ավելացմանը նպաստող հիվանդության զարգացումը բացառելու համար:

Պացիենտը կարող է գտնվել «ռիսկի խմբում» կամ, այսպես կոչված, «մարմնի ավելորդ քաշով» խմբի մեջ: Այս խմբի մեջ մտնում են այն մարդիկ, որոնց մոտ դեռ չի կարելի ճարպակալում ախտորոշել, սակայն մարմնի ավելորդ քաշը կարող է նպաստել լուրջ ուղեկցող հիվանդությունների զարգացմանը: Այդ պացիենտներին բժիշկները, որպես կանոն, խորհուրդ են տալիս փոխել կենսակերպը:  

Ինչպես են վերլուծում մարդու մարմնի բաղադրությունը
Մարմնի զանգվածի ինդեքսի որոշումը ճարպակալման ախտորոշման միակ և ամենահավաստի եղանակը չէ: Գոյություն ունեն հատուկ սարքեր, որոնց օգնությամբ կարելի է իրականացնել բիոիմպեդանսոմետրիա, այսինքն, վերլուծել մարմնի բաղադրությունը: Ախտորոշման այս մեթոդի հիմքում մարդու անթրոպոմետրիկ տվյալներն են, էլեկտրականությունը տարբեր հյուսվածքների կողմից տարբեր ձևով հաղորդելու ունակությունը:  

Բանն այն է, որ սարքը կարող է լրացուցիչ գնահատել հյուսվածքները, տարբերակել մկանային հյուսվածքը` ճարպայինից, որոշել կմախքամկանային զանգվածը և օրգանիզմում հեղուկի զանգվածը: Այս հետազոտության օգնությամբ կարելի է հստակ ասել, որքանով է արդարացի «մարդը ծանր ոսկրեր ունի» հիպոթեզը:  Մարմնի բաղադրության իմացությունը բժիշկներին օգնում է գնահատել տարբեր հիվանդությունների զարգացման ռիսկերը:  

Ո՞վ է ախտորոշում ճարպակալումը

Մարդը կարող է հետևել սեփական մարմնի զանգվածին` ինքնուրույն, այդ թվում` պարբերաբար հաշվելով մարմնի զանգվածի ինդեքսը և համադրելով այն ԱՀԿ կողմից հաստատված շեմային արժեքների հետ: Սակայն «ճարպակալումը» կարող է ախտորոշել միայն բժիշկը, որպես օրենք՝ թերապևտը:  

Ճարպակալմանը նպաստող հիվանդության զարգացման կասկածների դեպքում թերապևտը կարող է ուղեգրել պացիենտին` այլ բժիշկների խորհրդատվության: Դա անհրաժեշտ է ախտորոշումը ճշտելու և բուժում նշանակելու համար: Ճարպակալումը նույնպես կարելի է բուժել դեղորայքով, սակայն դրանք կարող է նշանակել միայն բժիշկը, եթե կան բժշկական ցուցումներ:

Ո՞վ է բուժում ճարպակալման հետևանքները

Ճարպակալումը համալիր հիվանդություն է, որը կարող է նպաստել այլ հիվանդությունների զարգացմանը: Այդ պատճառով ճարպակալմամբ պացիենտը կարող է այլ մասնագետների խորհրդատվության կամ օգնության կարիք ունենալ:

Բժիշկ-էնդոկրինոլոգը կօգնի հայտնաբերել ճարպակալման պատճառները: Դրա համար պացիենտը պետք է հետազոտվի. արյան պլազմայում գլյուկոզայի և մի շարք հորմոնների մակարդակի որոշում, գլյուկոզայի նկատմամբ տոլերանտության բերանացի թեստ և այլ քննություններ: Պացիենտի մոտ  էնդոկրին հիվանդություն հայտնաբերելու դեպքում  նշանակվում է համապատասխան դեղորայքային բուժում:

Կանանց մոտ ավելցուկային քաշը կարող է բերել հղիության հետ կապված խնդիրների առաջացման և ձվարանների պոլիկիստոզի զարգացման: Դա կարող է որոշել մանկաբարձ-գինեկոլոգը` զննման ժամանակ: Ձվարանների պոլիկիստոզը կարելի է բուժել դեղորայքով կամ վիրահատական միջամտությամբ: Արդյունավետ բուժման համար անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պացիենտի քաշի կարգավորման ուղղությամբ:  Քաշի նվազման խորհուրդները տալիս է բժիշկը:  

Ավելցուկային քաշի հետևանքով տուժում է նաև սիրտ-անոթային համակարգը: Ճարպակալմամբ մարդկանց «սպառնում է» գերճնշումը, աթերոսկլերոզը, սրտի իշեմիկ հիվանդությունը և այլ վտանգավոր հիվանդություններ: Ախտորոշման և բուժման նպատակով թերապևտը պացիենտին ուղեգրում է սրտաբանի մոտ:

Եթե թերապևտը ճարպակալմամբ պացիենտի մոտ կասկածում է ստամոքսաղիքային ուղու գործառույթների խնդիրներ, նրան ուղեգրում է գաստրոէնտերոլոգի մոտ:

Հիպոթեզը կարելի է հաստատել կամ բացառել հետազոտման ընթացքում:

Ճարպակալմամբ տղամարդկանց մոտ կարող է դիտվել սեռական ֆունկցիայի նվազեցում: Այս խնդիրը կօգնի լուծել ուրոլոգը:  Նա բուժում կնշանակի` ըստ հետազոտության արդյունքների, սակայն սեռական ֆունկցիայի վերականգնման համար պացիենտը պետք է աշխատի քաշի նորմալացման ուղղությամբ:

Երբեմն ավելցուկային քաշը կարող է լինել հոգեմարմնական խանգարման հետևանք: Այդ խանգարումների պատճառը կարող է հայտնաբերել և վերացնել նյարդաբանը կամ հոգեբույժը: Վերջինիս մոտ պացիենտին կրկին թերապևտն է ուղեգրում: Դեպրեսիայի բուժման համար պացիենտին կարող են հակադեպրեսանտներ նշանակվել:

Ավելորդ քաշը կարող է դառնալ շարժման ստատիկայի խանգարման պատճառ, մարդու մոտ կարող է օստեոխոնդրոզ զարգանալ, տեղի ունենա հոդերի ձևախախտում, վերջույթներում ցավերի առաջացում:  Այս խնդիրներն օգնում է լուծել վնասվածքաբան-օրթոպեդը:

Որոշ դեպքերում ճարպակալմամբ պացիենտը կարող է միաժամանակ մի քանի բժշկի դիմել՝ բուժական միջոցառումների համալիր ձևավորելու համար, որն իր մեջ կարող է ներառել խորհուրդներ` կապված ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ, սնուցման շտկում և բազմաթիրախ պատրաստուկների կիրառում:  Մի շարք բժշկական հաստատություններում ճարպակալմամբ պացիենտների համար իրականացվում են ավելորդ քաշի դեմ պայքարի խմբակային պարապմունքներ:  

Ինչպես սնվել ճարպակալման ժամանակ

Ճարպակալման բուժման և ախտորոշման նպատակով բժիշկները խորհուրդ են տալիս անցնել առողջ սնուցման: Այն օգտակար կլինի բոլորի համար, նույնիսկ նորմալ քաշով մարդկանց համար:  

Բժիշկները խորհուրդ են տալիս սնունդն ընդունել փոքր չափաբաժիններով, սակայն  հաճախակի: Օպտիմալ է համարվում օրական 4-5 անգամ սնուցումը՝ առանց չափաբաժինների չարաշահման: Ռացիոնը պետք է լինի հավասարակշռված և տարատեսակ, անպայման պետք է ձգտել ո՛չ միայն սեզոնին, այլ ամբողջ տարին ուտել թարմ մրգեր և բանջարեղեն: Օգտակար է անցնել ամբողջական հացահատիկային մթերքներին: ճարպոտ միսը ցանկալի է փոխարինել թռչնի մսով, հազվադեպ թույլատրվում է պահքի միս, իսկ մսամթերքը և երշիկեղենը ստիպված եք մոռանալ: Կաթ և կաթնամթերք կարելի է կիրառել, սակայն ցանկալի է նախապատվությունը տալ անյուղ տեսակին: Բուսական յուղերն օգտակար են, սակայն չափավոր քանակությամբ:  Նույնը վերաբերում է ձկնեղենին, ընկուզեղենին և լոբազգիներին, խորհուրդ է տրվում դրանք ներառել ռացիոնի մեջ շաբաթական գոնե 1-2 անգամ:  Ցանկալի է պատրաստել գոլորշու վրա՝ խուսափելով տապակումից:  

Սնունդը պետք է լավ ծամել և սննդի ընդունմանը բավարար ժամանակ տրամադրել: Սննդի վերջին ընդունումը պետք է թեթև լինի, ցանկալի է սահմանափակվել մեկ բաժակ կեֆիրով կամ մրգերով: Քնելուց անմիջապես առաջ չի կարելի սնվել, այն կստիպի օրգանիզմին նորից աշխատել և թույլ չի տա հանգստանալ:  Քնելուց առաջ «բեռնաթափման» համար պետք է գոնե երկու ժամ թողնել:   

Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը` ավելորդ քաշի ժամանակ  

Ֆիզիկական ծանրաբեռնվածությունն ավելորդ քաշի դեմ պայքարի եղանակներից մեկն է: Ըստ ԱՀԿ ուղեցույցների՝ ավելորդ քաշից ազատվել ցանկացողները պետք է շատ շարժվեն: Ֆիզիկական ակտիվությունը պետք է լինի կանոնավոր, շաբաթական 2.5 ժամ` ընդհանուր տևողությամբ: Սակայն կարևոր է ո՛չ միայն մարզումների ծավալը, այլ նաև էներգետիկ բալանսը: Ոսկե կանոնը. «Պետք է ծախսել ավելի շատ, քան ստանալ»: Պարզ թվաբանություն. սնունդը մարդուն էներգիայով է ապահովում, որը նա պետք է ծախսի, որպեսզի լրացուցիչ կիլոգրամներ ձեռք չբերի: Առավել օգտակար են համարվում ֆիզիկական ակտիվության աէրոբ տեսակները՝ լողը, պարերը, սկանդինավյան քայլքը և այլն:

Պացիենտին խորհուրդ տրվող ծանրաբեռնվածությունը պետք է բժիշկը որոշի: Այն հիմնականում պայմանավորված է օրգանիզմի ընդհանուր վիճակով և ուղեկցող հիվանդությունների առկայությամբ: Այդ պատճառով ֆիզիկական ծանրաբեռնվածության ռեժիմն ընտրելուց առաջ պետքէ խորհրդակցել բուժող բժշկի հետ: 

29 Մարտ 2021