• Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
    Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
  • Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
  • Նաիրի-Կոքսա կլինիկա
    Նաիրի-Կոքսա կլինիկա
  • Ստոմատոլոգիական կլինիկա
    Ստոմատոլոգիական կլինիկա
  • Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
    Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
    Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
  • Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք

Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում

Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում

Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը:

- Ծառայության շրջանակում ինչպե՞ս է կազմակերպվում բժշկական օգնությունը:

- Մեր կլինիկայում բուժօգնությունն իրականացվում է համակարգային հետազոտման ու բուժման սկզբունքով: Միայն հստակ ախտորոշից հետո այս կամ այն բուժման մեթոդն ընտրելու վերաբերյալ որոշում է կայացվում: Դիմած հիվանդների մեծ մասը ենթարկվում է վիրահատական բուժման, սակայն կան հիվանդներ, որոնց նախավիրահատական բուժման սխեմայում պարտադիր ընդգրկվում է դեղորայքային կամ ճառագայթային բուժում:

-  Ինչպիսի՞ն է գործիքային հագեցվածությունը:

- Կլինիկայի ախտորոշիչ ծառայության եւ վիրահատարանի հագեցվածությունը և մասնագիտության մեջ հմուտ բժիշկներով համալրումը թույլ են տալիս դժվարագույն խնդիրներ լուծել և կյանքի կոչել ծանր հիվանդների: «Նաիրի» ԲԿ հագեցվածությունը գործնականորեն չի զիջում առաջատար եվրոպական կլինիկաներին:

- Նորարական ի՞նչ տեխնոլոգիաներ և մեթոդներ են կիրառվում ծառայությունում:

-Ոսկրերի չարորակ ուռուցքների բուժման ժամանակ մեր կարևոր խնդիրը ամպուտացիայից խուսափելը և ախտահարված վերջույթի պահպանումն է: Որպես կանոն, մենք կարողանում ենք հասնել մեր նպատակին` օգտագործելով եվրոպական ժամանակակից անհատական էնդոպրոթեզներ (հեռացված ոսկորի փոխարեն տեղադրվող արհեստական հոդեր): Համապատասխան էնդոպրոթեզները, հատուկ գծագրերի օգնությամբ, ընտրվում և պատրաստվում են նախքան վիրահատությունը եւ մեկ ամսվա ընթացքում ուղարկվում Հայաստան: Օրինակ, մենք ունեցել ենք դեպք, երբ մեկ անձի մոտ երեք հոդ է փոխվել (հիվանդի մոտ առկա էր մետաստազներով բարդացած ուռուցք):

Որոշ բարորակ ուռուցքների ժամանակ իրականացվում է, այսպես կոչված, նվազագույն ինվազիվ վիրահատական միջամտություններ, որոնք թույլ են տալիս հեռացնել ուռուցքն` առանց մեծ տրավմա հասցնելու մայր ոսկրին: Այս միջամտությունն ունի իր ընթացակարգը. իրականացվում է նախավիրահատական նավիգացիա, այսինքն, նշվում է ախտահարված հատվածը,  ինչը թույլ է տալիս վիրահատության ժամանակ հեռացնել միայն օջախը: Այսպիսի մոտեցման շնորհիվ հիվանդին հնարավոր է ավելի շուտ ոտքի կանգնեցնել:

Այս ամենից զատ, ծնկահոդի արտրոզների ժամանակ կիրառվում է նաև պրոքսիմալ ֆիբուլար օստեոտոմիայի մեթոդը` նույնպես նվազագույն ինվազիվ ճանապարհով, ինչը թույլ է տալիս հետաձգել էնդոպրոթեզավորման ժամկետը` օգտագործելով սեփական հոդի ռեսուրսները:

Ծառայության շրջանակում նորույթ է ոսկրերի բարորակ ուռուցքների վիրահատության ժամանակ ուռուցքը հեռացնելուց հետո սինթետիկ ծագմամբ հատուկ ոսկրանյութի կիրառումը, որը թույլ է տալիս կարճ ժամանակում վերականգնել հեռացված ոսկրի կառուցվածքը` շրջանցելով հիվանդի մարմնի մեկ այլ հատվածից ոսկր վերցնելու անհրաժեշտությունը:

- Ինչո՞վ է առանձնանում օնկոօրթոպեդիան` բժշկական այլ ոլորտներց:

- Օնկոօրթոպեդիան բարդ մասնագիտություն է` հայտնված երկու ինքնուրույն մասնագիտությունների խաչմերուկում: Հաշվի առնելով, որ պացիենտների շրջանում գերակշռում են երեխաներն ու դեռահասները, մանկաբուժությունը նույնպես ունի դերակատարում: Առանձնահատկություն է նաև այն, որ պահանջվում է հոգեբանական լուրջ միջամտություն, բժիշկների կողմից զգոնություն` ժամանակին հայտնաբերելու վաղ ախտահարման նշանները ու կազմակերպել ախտորոշումն և բուժումը:

- Ոսկրերի ուռուցքով տարեկան որքա՞ն պացիենտ է վիրահատվում:

- Բարորակ եւ չարորակ  ուռուցքներով տարեկան վիրահատվում է մոտավորապես 100-110 հիվանդ, ընդ որում, զգալի մասը կազմում են երեխաներն ու դեռահասները:

- Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ, հիմնականում ի՞նչ գանգատներով են Ձեզ դիմում:

- Ի տարբերություն ուռուցքների այլ տեղակայման՝ թոքի, կերակրափողի, ստամոքսի, որտեղ գոյություն ունեն հստակ նախաուռուցքային գործընթացներ, և որոնց չբուժելու դեպքում նախապայմաններ են ստեղծվում ուռուցքների զարգացմանը, երեխաների մոտ չկա հստակ հայտնաբերված ռիսկի գործոն: Այսինքն, ուռուցքները կարող են առաջանալ առանց ռիսկի գործոնի և որևէ տագնապ առաջացնող ախտանշանի: Նախանշան է ախտահարված հատվածում ցավը, ընդ որում, ցավերը չեն համընկնում կրած որևէ տրավմայի հետ, որոնք նաև չեն կարող ուռուցքի պատճառ լինել, սակայն կարող են ուռուցքի արագ աճելու առիթ հանդիսանալ:

- Ինպե՞ս է կազմակերպվում ուռուցքաբանական բազմամասնագիտական թիմի գործունեությունը ծառայությունում:

-Մեր ոլորտում թիմային աշխտանքը պարտադիր բաղադրիչ է, քանի որ ուռուցքաբանության մեջ միայն տեղային կամ վիրաատական բուժումը չի կարող ապահովել այն արդյունքը, որն այսօր համաշխարհային ուռուցքաբանության մեջ ստանդարտ է համարվում: Երբ գործ ունենք չարորակ ուռուցքի հետ, առաջին հերթին, անհրաժեշտ է ընդհանուր, համակարգային բուժում, որը հնարավոր է ապահովել քիմիաթերապևտի, ճառագայթաբանի  հետ միասին, որը պահանջում են նաև միջազգային ժամանակակից ուղեցույցերը: Մեր պրակտիկայում դժվար դեպքերի ախտորոշման ժամանակ  մշտական կապի մեջ ենք լինում նաև Եվրոպայի եւ ԱՄՆ-ի մեր գործընկերների հետ:

 

12 մարտի 2020