• Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
    Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
  • Նաիրի-Կոքսա կլինիկա
    Նաիրի-Կոքսա կլինիկա
  • Ստոմատոլոգիական կլինիկա
    Ստոմատոլոգիական կլինիկա
  • Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
    Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
    Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
  • Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք

Ի՞նչ է դեմպինգ համախտանիշը

Ի՞նչ է դեմպինգ համախտանիշը

Դեմպիգ համախանիշը, որպես կանոն, առաջանում է ստամոքսի վիրահատությունից հետո և դրսևորվում է ստամոքսից դեպի բարակ աղի սննդի շատ արագ տեղափոխմամբ։
 

Ռիսկի գործոնները

Առավել հաճախ նպաստող գործոն է ածխաջրային կամ կաթնային սնունդը։

Ախտանիշները

Բնորոշ է ընդհանուր թուլության նոպաների առաջացումը` սննդի ընդունման ժամանակ կամ դրանից հետո` առաջին 15-20 րոպեների ընթացքում։  

Նոպայի բնութագիրը.

  • ստամոքսի շրջանում` լցման զգացողություն,
  • տաքություն, որը տարածվում է դեպի իրանի վերին հատվածը,
  • առատ քրտնարտադրություն,
  • ընդհանուր թուլություն, քնկոտություն, գլխապտույտ, աղմուկ` ականջներում, վերջույթներում` դող, տեսողության վատացում,
  • հազվադեպ՝ հաճախացած սրտխփոց, հևոց, գլխացավ, առատ միզարտադրություն։

Նոպայի վերջում կամ դրանից որոշ ժամանակ անց հիվանդները հաճախ նշում են որովայնի փքվածություն և լուծ։ Նոպաների միջև ժամանակահատվածում հիվանդները գանգատվում են դյուրհոգնելիությունից, մարմնի կոտրտվածության զգացումից, հիշողության անկումից։  

Ախտորոշումը

Դեմպինգ համախտանիշի ախտորոշման և ծանրության աստիճանի գնահատման համար իրականացվում է գլյուկոզայով սադրանքային փորձ։ Նախքան փորձը հարկ է չափել հիվանդի ճնշումը, պուլսը, այնուհետև ներմուծել  150 մլ 50%-անոց գլյուկոզայի լուծույթ։ Նոպայի առաջացման դեպքում բոլոր չափումները կրկնում են։

Կոնտրաստ լուծույթով ռենտգենասկոպիան թույլ է տալիս հստակեցնել ստամոքսի և բարակ աղու ֆունկցիոնալ և անատոմիական փոփոխությունների բնույթը։ Դեմպինգ համախտանիշի ժամանակ արյան, մեզի և կղանքի լաբորատոր հետազոտությունը չունի հատուկ ուղղվածություն, իրականացվում է շեղումների հայտնաբերման նպատակով՝ դրանք հետագայում շտկելու համար։

Բուժումը

Բուժումը ներառում է միջոցառումներ՝ ուղղված բարակ աղի սննդի տեղափոխման դանդաղեցմանը և խիստ սննդակարգ: Ծանր դեպքերում ցուցված է վիրահատական բուժում:

Հսկողությունը

Հիվանդները հսկվում են թերապևտի և գաստրոէնտերոլոգի կողմից:  Վիրահատական բուժում պահանջող ծանր դեպքերում հիվանդներն ուղարկվում են մասնագիտացված վիրաբուժական ստացիոնար:

 

 

3 մարտի 2020