• Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
    Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
  • Նաիրի-Կոքսա կլինիկա
    Նաիրի-Կոքսա կլինիկա
  • Ստոմատոլոգիական կլինիկա
    Ստոմատոլոգիական կլինիկա
  • Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
    Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
    Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
  • Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք

Կոկորդի քաղցկեղի ժամանակակից բուժում

Կոկորդի քաղցկեղի ժամանակակից բուժում

Քաղցկեղը կարող է ախտահարել մարդու օրգանիզմի ցանկացած օրգան` հաշվի չառնելով օրգանի կարևորությունն ու ուռուցքի հեռացնելու բարդությունները։ Ճիշտ այդպես` ուռուցքը կարող է ախտահարել կոկորդի տարրերը, և, տարածվելով, ընդգրկել ձայնային համակարգն` ամբողջությամբ։

Սովորաբար, կոկորդի քաղցկեղն առաջանում է կոկորդի լորձաթաղանթից, որի առաջացմանը կարող են նպաստել տարբեր վնասակար գործոններ, որոնցից ամենամեծ դերը ծխախոտի ծխի երկարատև վնասակար ազդեցությունն է։
    
Երբ ուռուցքը տեղակայվում է լորձաթաղանթի հաստության մեջ կամ տարածվում է ձայնալարի հաստության մեջ, բայց չի ախտահարում կոկորդի աճառային տարրերը, ապա հնարավոր է հեռացնել ուռուցքը` պահպանելով ձայնային համակարգը։ Այս պարագայում հիվանդը վիրահատությունից հետո ավելի արագ է վերականգնվում, ֆունկցիայի խանգարումը, հետվիրահատական անհարմարավետությունը և դժվարությունները լինում են նվազագույն։

Մինչդեռ, երբ ուռուցքը լորձաթաղանթից տարածվում է աճառային տարրերին, ուռուցքի կրկնվելը կանխելու համար անհրաժեշտ է հեռացնել ամբողջ ձայնային համակարգը և, անհրաժեշտության դեպքում, հեռացնել նաև պարանոցային ավշահանգույցները (կարող են լինել մետաստազներ)։ Այս վիրահատության ժամանակ հատկապես ծանր են վերականգնվում այն ֆունկցիաների խանգարումները, որոնք առաջանում են կոկորդի հեռացումից հետո, դրանցից են ձայնի և խոսքի կորուստը։

«Նաիրի» բժշկական կենտրոնում այս վիրահատության ընթացքում, կոկորդի հեռացումից հետո, տեղադրվում է հատուկ ձայնային պրոթեզ, որի օգնությամբ հնարավոր է վերարտադրել ձայնը և խոսքը։ Նմանատիպ մեթոդը կիրառվում է նաև արտասահմանյան ժամանակակից կլինիկաներում: Վերականգնման հետագա ընթացքը կազմակերպվում է ուռուցքաբանի և լոգոպեդի համատեղ աշխատանքով:

6 օգոստոսի 2020