• Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
    Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
  • Նաիրի-Կոքսա կլինիկա
    Նաիրի-Կոքսա կլինիկա
  • Ստոմատոլոգիական կլինիկա
    Ստոմատոլոգիական կլինիկա
  • Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
    Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
    Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
  • Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք

Ուղեղային ախտանիշներ

Ուղեղային ախտանիշներ

Ուղեղի և նրա թաղանթների ախտահարման հետ կապված ախտանիշների առաջացումը կարող է վկայել շատ ծանր հիվանդությունների մասին։ Ուղեղային ախտանիշների ամբողջությունը կրում է մենինգեալ համախտանիշ անվանումը։ Դրանք են` գլխացավը, պարբերաբար առաջացող փսխումը, ծոծրակային մկանների  կարկամությունը, Բրուձինսկու և Կերնիգի ախտանիշները, տարբեր գրգռիչների անտանելիությունը և այլն։

Դիտարկենք ավելի մանրամասն
Ուղեղային ախտանիշներից է, առաջին հերթին, ուժեղ գլխացավը։ Այն կարող է լինել լոկալ՝ տեղակայված ծոծրակային կամ ճակատային շրջանում, կարող է ընդգրկել նաև ամբողջ գլուխը։  

Մենինգեալ համախտանիշի ժամանակ գլխացավը հաճախ ուղեկցվում է փսխումով, որն առաջանում է հանկարծակի և ուժեղ՝ շատրվանով։ Փսխումը չի թեթևացնում վիճակը և կապված չէ ստամոքսաղիքային ուղու խանգարման հետ։

Ուղեղային երևույթներից է նաև պարանոցի մկանների կարկամությունը։ Բարձր տոնուսի հետևանքով հիվանդի համար դժվար և ցավոտ է թեքել գլուխը։
Բրուձինսկու ախտանիշի դեպքում, երբ հիվանդը մեջքի վրա պառկած վիճակում գլուխը թեքում է դեպի կրծքավանդակ, նա ակամա ոտքերը ծալում է ծնկներում, կամ մի ոտքը ծալելիս, մյուս ոտքն էլ է մեքենայաբար ծալում։

Կերնիգի ախտանիշը դրսևորվում է ոտքը լիովին ուղղելու անհնարինությամբ, որը մինչև այդ ծալված է եղել կոնք-ազդրային և ծնկային հոդերում` ուղիղ անկյան տակ։
Ուղեղի թաղանթների ախտահարման դեպքում հիվանդի մոտ զարգանում է վառ լույսի, սուր հոտերի, հպման անտանելիություն, դառնում է լացկան։ Հնարավոր են պարեզներ (ոչ լրիվ պարալիչներ) և զգայնության խանգարումներ։

Ուղեղի ախտահարման ախտանիշներից են նաև՝ արտահայտված քնկոտությունը, գիտակցության մթագնումը։

Ուղեղային ախտանիշները` երեխաների մոտ
Երեխաների մոտ ախտանիշները կարող են դրսևորվել Լեսաժի, Ֆլատոյի,  «եռոտանու» ախտանիշներով,   գաղթունի փխրունությամբ։
Լեսաժի ախտանիշ դիտվում է կրծքի հասակի երեխաների մոտ. երբ երեխային բարձրացնում են անութափոսերից, ոտքերը սեղմում է որովայնին, և դրանք հնարավոր չէ ուղղել։

«Եռոտանու» ախտանիշի դեպքում երեխան չի կարողանում նստած մնալ հարթ հատակին՝ ոտքերն առաջ տարածած վիճակում, նա հետ է թեքվում և ընկնում։

Ֆլատոյի ախտանիշի դեպքում գլխի դիրքի փոփոխության ժամանակ՝ առաջ կամ դեպի որևէ կողմ թեքելիս, երեխայի բբերը խիստ մեծանում են։

Երեխաների մոտ մենինգեալ համախտանիշի ամենահաճախ հանդիպող դրսևորումները Լեսաժի և Ֆլատոյի ախտանիշներն են։

Մենինգեալ համախտանիշի ժամանակ կրծքի երեխաները լինում են շատ անհանգիստ, կամակոր, գիշերը հանկարծակի ճչում են։ Հնարավոր են աղիների գործունեության խանգարումներ, գղտոց։

Ի՞նչ հիվանդությունների դեպքում են առաջանում ուղեղային ախտանիշները

Ուղեղային ախտանիշները հաճախ վկայում են.

  • կենտրոնական նյարդային համակարգի վարակիչ հիվանդությունների մասին, ինչպիսիք են մենինգիտը, էնցեֆալիտը և այլն,
  • ուղեղում տարբեր ծագման արյունազեղումների մասին,
  • գանգուղեղային վնասվածքների մասին։

Ուղեղային ախտանիշների առաջին իսկ դրսևորումների դեպքում պետք է անմիջապես դիմել մասնագետի՝ նյարդաբանի կամ նյարդավիրաբույժի։ Պետք է չսպասել, որ այն  «ինքնուրույն կանցնի», այն ո՛չ միայն չի անցնի, այլ վիճակն ավելի կվատթարանա։

8 հունվարի 2021