• Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
    Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
  • Նաիրի-Կոքսա կլինիկա
    Նաիրի-Կոքսա կլինիկա
  • Ստոմատոլոգիական կլինիկա
    Ստոմատոլոգիական կլինիկա
  • Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
    Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
    Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
  • Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք

Ստենտավորում` աղեստամոքսային ստրոմալ ուռուցքների ժամանակ

Ստենտավորում` աղեստամոքսային ստրոմալ ուռուցքների  ժամանակ

Ստամոքսաղիքային ուղու որոշ հիվանդություններ բերում են վերջինիս նեղացման կամ, նույնիսկ, լիովին անանցանելիության զարգացման, որը բնական սնուցումը դարձնում են անհնար։ Նախկինում նմանատիպ խնդրի դեպքում բարդ վիրահատություն էր իրականացվում: Սակայն ներկայում անցանելիության վերականգնման նպատակով իրականացվում է ախտահարված հատվածի ստենտավորում։

Ստենտը խողովակի տեսքով ինքնատիպ կարկաս է՝ պատրաստվսած մետաղից կամ պոլիմերից։

Ստենտավորումը նեղացած հատվածում ստենտի տեղադրման և այդ հատվածի լայնացման վիրահատություն է։ Այն իրականացվում է ընդհանուր անզգայացմամբ։ Ստենտը, նախքան կիրառումը, գտնվում է փակ վիճակում, որը աղիների համապատասխան հատվածում տեղադրելուց հետո` բացվում է։ Սա բերում է ախտաբանական հատվածի լայնացման, ինչի արդյունքում վերականգնվում է նորմալ ֆունկցիան և անցանելիությունը։

Իրավիճակներ, որոնց դեպքում կիրառվում է ստենտավորում

Ստենտները հիմնականում կիրառվում են չարորակ ուռուցքների դեպքում, աղիներում` աղեստամոքսային ստրոմալ ուռուցքների  ժամանակ  (ԱՍՈԻ). ուռուցքային գործընթացն ուղեկցվում է ուռուցքի զգալի աճով, ինչը բերում է տվյալ հատվածի տրամագծի փոքրացման։ Ստենտի տեղադրման այլ ցուցումներից են կերակրափողի այրվածքը, հետվիրահատական և վնասվածքային սպիական նեղացումները։

Հնարավոր բարդությունները

Ստենտավորումը, ինչպես ցանկացած վիրահատական միջամտություն, կապված է բարդությունների զարգացման ռիսկի հետ։ Հազվադեպ հնարավոր է ստենտի միգրացիա։ Այդ դեպքում սարքը հեռացնում են և տեղադրում են նոր ստենտ։ Գոյություն ունի նաև հաստ աղու թափածակման ռիսկ։

Կենսակերպ

Աղիների մեջ ստենտի տեղադրումից հետո հիվանդը կարող է սովորական կենսակերպ վարել։ Սնուցումը ներառում է բավարար քանակությամբ բջջանյութ և շատ հեղուկներ։ Բավարար է բացառել այն մթերքները, որոնք դժվար են յուրացվում և նպաստում են գազագոյացմանը։ Ստենտի առկայության դեպքում անհրաժեշտ է սնվել հաճախակի, փոքր չափաբաժիններով։

Հսկողությունը

Օրգանի նեղացում առաջացնող հիմնական  հիվանդությամբ պայմանավորված՝ հիվանդները հսկվում են թերապևտի, ընդհանուր պրակտիկայի բժշկի, ուռուցքաբանի կամ վիրաբույժի կողմից։

Ստենտի հեռացում

Հնարավորության դեպքում, հետագայում, իրականացվում է ախտաբանական հատվածի հեռացում՝ ստենտի հետ միասին։ Նեղացած հատվածում օրգանի մի մասի հեռացման անհնարինության դեպքում ստենտը մնում է ընդմիշտ։

4 մայիսի 2020