• Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
    Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
  • Նաիրի-Կոքսա կլինիկա
    Նաիրի-Կոքսա կլինիկա
  • Ստոմատոլոգիական կլինիկա
    Ստոմատոլոգիական կլինիկա
  • Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
    Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
    Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
  • Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք

Ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածք

Ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածք

Ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածքին բնորոշ է կերակրափողի ներորովայնային հատվածի, ստամոքսի սկզբնական հատվածի, երբեմն նաև` բարակ աղու տեղաշարժը դեպի կրծքավանդակի խոռոչ։

Ռիսկի գործոնները

Ճողվածքի առաջացման հիմնական պատճառներն են՝ կերակրափողը ստոծանիական բացվածքում անշարժացնող կապանների թուլությունը, ներորովայնային ճնշման բարձրացումը, ստամոքսի շարժական ֆունկցիայի խանգարումը։ Հիվանդության դեպքերի մեծամասնությունը հայտնաբերվում է տարեց մարդկանց մոտ՝ 55-60 տարեկանում, ինչը պայմանավորված է, մասնավորապես, կապանային համակարգի թուլացման բնական գործընթացով։

Ախտանիշները

Ստոծանու ճողվածքին բնորոշ է բութ, ճնշող ցավը` կրծոսկրի (սրտագդալի) շրջանում, որը տարածվում է կերակրափողի ընթացքով դեպի միջթիակային շրջան։ Հիմնականում գանգատներն առաջանում են սննդի ընդունումից հետո, ծանրաբեռնվածության, հազի ժամանակ և պառկած դիրքում։ Հաճախ հիվանդությունը զարգանում անախտանիշ է և հայտնաբերվում է պատահական`  կերակրափողի և ստամոքսի ռենտգենաբանական հետազոտության ժամանակ։

Ախտորոշումը

Ախտորոշումը հիմնված է կլինիկական պատկերի և ռենտգենաբանական հետազոտության տվյալների հիման վրա։

Բուժումը

Ախտանիշների բացակայության դեպքում բուժում չի պահանջվում։ Խորհուրդ է տրվում հետևել սննդակարգին, կարևոր է ավելորդ քաշը բացառելը, քանի որ այն նպաստում է ներորովայնային ճնշման բարձրացմանը։ Ախտանիշների առաջացման դեպքում թերապևտի կամ գաստրոէնտերոլոգի կողմից նշանակվում է կոնսերվատիվ՝ դեղորայքային բուժում, ստամոքսի շարժունակության բարելավման համար։ Ճողվածքի մեծ չափերի, կերակրափողում խոցերի առկայության և բուժման ցածր արդյունավետության դեպքերում հիվանդին ցուցված է վիրահատություն, որն իրականացվում է լապարոսկոպիկ եղանակով։

Հսկողությունն իրականացվում է թերապևտի, ընդհանուր պրակտիկայի բժշկի, գաստրոէնտերոլոգի  մոտ։ Տարեկան մեկ անգամ ցուցված է գաստրոսկոպիա։

 

22 դեկտեմբերի 2020