Լուրեր
«Տպավորված եմ տեղի մասնագետների պրոֆեսիոնալիզմով»․ եվրոպացի մասնագետը՝ «Նաիրի» ԲԿ-ի ուրոլոգների մասին
26 Հունվար 2023 | Լուրեր | Ուրոլոգիա | Արմեն Վաղարշակի Ադամյան | Ռուբեն Հովհաննիսյան
«Տպավորված եմ տեղի մասնագետների պրոֆեսիոնալիզմով, վստահ եմ, որ «Նաիրի» ԲԿ-ի ուրոլոգները մեծ հաջողություններ են գրանցելու շագանակագեղձի ադենոմայի լազերային էնուկլեացիայի աշխատանքներում։ Շնորհակալ եմ «Նաիրի» ԲԿ-ի ղեկավարությանը և ուրոլոգներին ինձ Հայաստան հրավիրելու համար ։ Ուրախ եմ, որ կարողանում եմ օգտակար լինել և կիսվել իմ փորձով», - «Նաիրի» ԲԿ-ում մաստեր կլլասեր իրականացնելու ժամանակ ասել է եվրոպացի ուրոլոգ Մարեկ Զավաձկին։
Վերջինիս գլխավորությամբ՝ հունվարի 23-ին և 24-ին «Նաիրի» ԲԿ-ում կատարվել են ուրոլոգիական վիրահատություններ։ Գործող ակցիայի շրջանակում ՝ 10 բուժառու հնարավորություն է ստացել վիրահատվել կես գնով։ Վիրահատություններն իրականացվել են Հայաստանում միակ, ժամանակակից «Սայբեր հոլմիում 150» ուրոլոգիական լազերով: Անդրադառնալով լազերին՝ Մարեկ Զավաձկին նշել է, որ այն լավագույնն է աշխարհում։ «Ես եղել եմ աշխարհի տարբեր կլինիկաներում, աշխատել տարբեր լազերներով, սակայն Նաիրի ԲԿ-ի ուրոլոգիական լազերը, որը միակն է Հայաստանում ՝ անգերազանցելի է։ Լազերները մեր ներկան են և ապագան»,- ընդգծել եվրոպացի մասնագետը ։
Մարեկ Զավաձկին վստահեցրել է՝ «Սայբեր հոլմիում 150» ուրոլոգիական լազերով կատարվող վիրահատություններն ամենապահովն ու արդյունավետն են։ Անվանի ուրոլոգի այցը «Նաիրի» ԲԿ ևս մեկ քայլ առաջ է դեպի ժամանակակից բժշկություն։ «Նաիրի» և «Էրեբունի» ԲԿ-ների ուրոլոգիական թիմերը հնարավորություն են ունեցել խորացնել իրենց մասնագիտական գիտելիքները ՝ միզուղիների քարերի լազերային փշրման և շագանակագեղձի ադենոմայի լազերային էնուկլեացիայի գործում:
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն