Գլխավոր / Լուրեր / Վերջին սերնդի AcuPulse CO2 ֆրակցիոն լազերը «Նաիրի» ԲԿ-ում

Լուրեր

Վերջին սերնդի AcuPulse CO2 ֆրակցիոն լազերը «Նաիրի» ԲԿ-ում

03 Դեկտեմբեր 2019 | Լուրեր | Էսթետիկ և պլաստիկ վիրաբուժություն | Աննա Մովսեսի Սարգսյան

Նորագոյացությունների հեռացում` լազերի կիրառմամբ

«Նաիրի» բժշկական կենտրոն դիմում են բազմաթիվ պացիենտներ, որոնք ունեն մաշկի հետ կապված խնդիրներ՝ նորագոյացությունների առկայություն (պապիլոմա, գորտնուկ, ակնե, պոստակնե սպիներ, մաշկի (հատկապես դեմքի շրջանի) տարիքային փոփոխություններ՝ մակերեսային և խորը կնճիռներ: Այդ բոլոր խնդիրների լուծումը պլաստիկ վերականգնողական և էսթետիկ վիրաբուժության ծառայությունն առաջարկում է իրականացնել՝ օգտագործելով լազերային միջամտություն: Ներկայում կիրառվում է վերջին սերնդի Lumenis ընկերության AcuPulse CO2 ֆրակցիոն լազեր, որի միջոցով վերոնշյալ խնդիրների լուծումն առավել արդյունավետ է:

Լազերի միջոցով հնարավոր է հեռացնել բավականին մեծ խումբ նորագոյացություններ, այդ թվում՝ խալեր, պապիլոմաներ, գորտնուկներ, բնածին կամ կյանքի ընթացքում առաջացած գոյացություններ, որոնք հաճախ դժվար հասանելի տեղերում են: Իրականացվում է նաև մաշկային պիգմենտների հեռացում:

Լազերի կիրառումը բավականին արդյունավետ է, որի պարագայում հետվիրահատական շրջանն առավել կարճատև է, բարդությունները նվազագույն են (բացակայում է արյունահոսությունը, վերքերի ապաքինումն ընթանում է արագ, պացիենտը միջամտության վրա նվազագույն ժամանակ է ծախսում):

 

Նախքան վիրահատությունը պացիենտը դիմում է բժշկին, իրականացվում է նախավիրահատական զննում դերմատոսկոպիայի միջոցով, եթե առկա է գոյացության չարորակ բնույթը ժխտելու անհրաժեշտություն: Հաջորդիվ` լազերի օգնությամբ իրականացվում է գոյացության հեռացում:

Գոյացության հեռացումը տևում է մի քանի րոպե, որին հաջորդում է կարճատև հետվիրահատական շրջան, որի ժամանակ հիվանդը պարտադրված չէ մնալ կլինիկայում: Միջամտությունից անմիջապես հետո՝ 5-10 րոպե անց, նա կարող է վերադառնալ անգամ իր սովորական աշխատանքային պայմաններին: Այդ շրջանում համապատասխան քսուկների օգտագործման արդյունքում գոյացության հեռացման տեղը դառնում է համարյա աննկատ (մաշկի աննշան գունային տարբերություն):

Լազերային այս մեթոդը չունի հակացուցումներ և տարիքային սահմանափակում:  

Բոլոր պացիենտները կարող են դիմել «Նաիրի» ԲԿ պլաստիկ վերականգնողական և էսթետիկ վիրաբուժության ծառայություն` նախապես գրանցվելով․ +374 10 53 75 00; 8 900; 8 999:

Մաշկի երիտասարդացում լազերի օգնությամբ

Վերջին տարիներին «Նաիրի» ԲԿ պլաստիկ վերականգնողական և էսթետիկ վիրաբուժության ծառայություն դիմող բազմաթիվ պացիենտներ ցանկանում են լուծել մաշկի տարիքային փոփոխությունների հետ կապված խնդիրները` ոչ վիրահատական եղանակով, այսինքն, ոչ ձգումների միջոցով: Մաշկի երիտասարդացման նման հնարավորություն ընձեռում են լազերային ֆրակցիոն մեթոդները:

Վերոնշալ նպատակով կիրառվում է վերջին սերնդի Lumenis ընկերության ամենավերջին սերնդի լազերներից` AcuPulse CO2 ֆրակցիոն լազերը:

Սովորաբար, լազերային աբլատիվ և ֆրակցիոն մեթոդներով իրականացվում է մաշկի և՛ խորանիստ, և՛ մակերեսային երիտասարդացում: AcuPulse CO2 ֆրակցիոն լազերի օգնությամբ համատեղվում է երկու ֆունկցիան և կոմboպոլ հատուկ ռեժիմի շնորհիվ հնարավոր է նույն օրը կատարել երկուսը միասին`առանց հիվանդին հավելյալ ցավ պատճառելու: Կրճատվում է նաև հետմիջամտային շրջանը:


Լազերի ամենակարևոր առավելություններից է վերքի արագ լավացումը, որը պայմանավորված է սարքի սուպերիմպուլսային հաճախականությամբ, այսինքն, իմպուլսը փոխանցվում է շատ կարճատև ժամանակահատվածում և չի առաջացնում շրջակա մաշկի այրում, ինչի արդյունքում երիտասարդացման միջամտության ժամանակ առաջացած վերքերը լավանում են բավականին արագ:

Լազերից հետո առաջանում է փոքր կնճիռների ակնհայտ ձգում, մեծ կնճիռների փոքրացում, ինչպես նաև պիգմենտների վերացում և երիտասարդացման այլ հատկանիշներ:

Լազերի կիրառմամբ բոլոր երիտասարդացման միջամտություններն իրականացվում են տեղային՝ ապլիկացիոն անզգայացման միջոցով: Միջամտությունից 30-40 րոպե առաջ հատուկ քսուկ է օգտագործվում մաշկի այն հատվածի վրա, որտեղ պետք է կատարվի միջամտությունը: Պացիենտը նախապես չի հետազոտվում, քանի որ լազերային ֆրակցիոն հղկումների համար հատուկ նախապատրաստում չի ենթադրում:

Ֆրակցիոն բոլոր միջամտությունները տևում են 10-20 րոպե: Միջամտությունից անմիջապես հետո պացիենտը կարող է տուն գնալ: Նշանակվում են քսուկներ` կիրառելու տան պայմաններում, իսկ մեկ շաբաթ անց կարելի է վերադառնալ նորմալ աշխատանքային պայմաններին:

Լազերային միջամտություններից հետո պարտադիր է, որ առաջին օրերին պացիենտը խուսափի արևի ուղիղ ճառագայթներից, կիրառի նշանակված քսուկները, որոնք արագացնում են ապաքինումը: 4-8 շաբաթվա անց մաշկի երիտասարդացումն ակնհայտ է:

Հարցերին պատասխանեց «Նաիրի» բժշկական կենտրոնի
պլաստիկ վիրաբույժ  Աննա Սարգսյանը։


Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն