Ողջույնի խոսք
![]() |
Հարգելի այցելունե՛ր,
Ողջունում եմ ձեզ «Նաիրի» բժշկական կենտրոնի պաշտոնական կայքում:
«Նաիրի» բժշկական կենտրոնը Հայաստանի Հանրապետության առաջատար բժշկական հաստատություն է, որտեղ տեղացի և օտարերկրյա պացիենտներին ցուցաբերվում է միջազգային չափանիշներին համապատասխան բարձրորակ և բազմապրոֆիլային բուժօգնություն:
Այսօր «Նաիրի» բժշկական կենտրոնում պացիենտի բուժման գործընթացում կիրառվում են նորարարական տեխնոլոգիաներ և մեթոդներ:
Մասնագետների գիտական, կլինիկական և կրթական գործունեության, միջազգային առաջատար բժշկական հաստատությունների հետ համագործակցության, առաջատար ընկերությունների ժամանակակից տեխնոլոգիաների և մեթոդաբանությունների ներդրման շնորհիվ «Նաիրի» բժշկական կենտրոնը ձեռք է բերել լայն ճանաչում մեր երկրում և արտասահմանում:
«Նաիրի» ԲԿ-ում ստեղծվել են տարբեր մասնագիտական ուղղվածության բազմապրոֆիլ թիմեր, ինչը առավելություն է պացիենտի ճշգրիտ և արագ ախտորոշման ու արդյունավետ բուժման գործընթացում` հատկապես բարդ ու դժվարին դեպքերում: Վիրաբուժական բազմամասնագիտական թիմը հնարավորություն է տալիս համալիր և համակցված վիրաբուժական ախտաբանությունների դեպքում կատարել միաժամանակյա համատեղ վիրահատություն:
Ստեղծված է նաև ուռուցքաբանական թիմ, որը ներառում է տարբեր ոլորտներից մասնագիտացված ուռուցքաբաններ: Դա թույլ է տալիս նույնիսկ շատ բարդ դեպքերում արագ և ճշգրիտ ախտորոշել ու համատեղ մշակել քաղցկեղով հիվանդների բուժման միասնական ռազմավարություն:
|
|
Պացիենտները կարող են միաժամանակ ստանալ մի քանի մասնագետների խորհրդատվություն: Բազմամասնագիտական թիմի խորհրդի ընթացքում, հեռաբժշկության տեխնոլոգիաների շնորհիվ, «Նաիրի» ԲԿ-ում հնարավոր է նաև բարդ դեպքերը քննարկել Հայաստանի այլ կլինիկաների և արտերկրի առաջատար մասնագետների հետ, կարծիքներ փոխանակել, խորհրդակցել։
«Նաիրի» ԲԿ-ի գրեթե բոլոր բաժանմունքներն ու կլինիկաները համագործակցում են աշխարհի առաջատար կլինիկաների և նրանց մասնագետների հետ։ Այդ մասնագետները պարբերաբար հաճախում են «Նաիրի» ԲԿ և իրականացնում խորհրդատվություն, բուժում և վիրահատություն` կիրառելով նաև նոր ախտորոշման և բուժման մեթոդներ:
«Նաիրի» ԲԿ-ում պացիենտները կարող են 24/7 ձևաչափով, օրվա ցանկացած ժամին բարձրորակ մասնագիտական ծառայություններ ստանալ:
«Նաիրի» բժշկական կենտրոնը Երևանի պետական բժշկական համալսարանի հիմնական կլինիկական բազաներից է: Այստեղ առկա են ասպիրանտական և դոկտորական գիտա-հետազոտական աշխատանքներ կատարելու մեծ հնարավորություններ:
«Նաիրի» բժշկական կենտրոնն իրականացնում է բուժքույրական անձնակազմի ուսուցում` միջազգային կրթական չափորոշիչներին համապատասխան:
Յուրաքանչյուր հիվանդին անհատական մոտեցումը որակյալ բժշկական օգնության երաշխիք է. սա «Նաիրի» բժշկական կենտրոնի գործունեության կարգախոսն ու սկզբունքն է:
Կենտրոնի վարչակազմը և աշխատակազմը ջանք չեն խնայում պացիենտների համար որակյալ, արդյունավետ ու անվտանգ ախտորոշում և բուժում կազմակերպելու համար:
Մաղթում եմ ձեզ առողջություն:
Հարգանքով`
Հարություն Քուշկյան