Articles
Աճուկային ճողվածքի էնդոսկոպիա
16 April 2021 | Popular articles | Gastroenterologist
Վիրահատական միջամտությունը շարունակում է մնալ աճուկային ճողվածքի վերացման միակ գործող եղանակը։ Միջամտության հաջողությունը պայմանավորված է վիրաբույժի որակավորմամբ։ Վիրահատության ճիշտ իրականացման դեպքում վերջինիս արդյունավետությունը ձգտում է 100%-ի։ Ստորև ներկայացվում է, թե ինչպես է իրականացվում աճուկային ճողվածքի էնդոսկոպիան, ինչ գործիքներ են կիրառվում, և որքան է տևում վիրահատությունը։
Վիրահատության էնդոսկոպիկ եղանակի նկարագրությունը
Որովայնի խոռոչը ներսից պատող լորձաթաղանթը և աղիների մի մասը կարող են թափանցել աճուկային խողովակ։ Ճողվածքի առկայությունը միակ ցուցումն է` վերջինիս հեռացման համար։ Պլանային վիրահատությունն իրականացվում է այն դեպքում, երբ չկա աղիքի օղակում կամ բորբոքում։ Աղիքային անանցանելիությունը անհետաձգելի էնդոսկոպիայի պատճառ է։
Ճողվածքահատման էնդոսկոպիկ եղանակը խնայող մեթոդ է՝ մյուս վիրահատական մեթոդների համեմատ։ Միջամտությունն իրականացվում է ընդհանուր անզգայացմամբ։ Մեթոդը ենթադրում է երկու մանիպուլյատորների և օպտիկական սարքի (լապարոսկոպի) կիրառում՝ էնդոսկոպիայի ընթացքին հետևելու համար։
Որովայնի պատին անցքեր են բացվում` ըստ մանիպուլյատորների քանակության։ Ճողվածքն ուղղվում է, իսկ որովայնամզի ներքին մասն ամրանում է պոլիպրոպիլենային ցանցի հատուկ իմպլանտով։
Էնդոսկոպիայի առավելություններն ու թերությունները
Մեթոդի գնահատումը թույլ է տալիս հաստատել, որ կան էնդոսկոպիայի ինչպես դրական, այնպես էլ բացասական փաստեր։ Առավելություններն են.
- վիրահատության նվազագույն վնասում առաջացնելը,
- կարճ վերականգնողական շրջանը,
- սպիի բացակայությունը,
- միաժամանակ երկու կողմից վիրահատության իրականացման հնարավորությունը։
Մեթոդի թերություններ են համարվում հատուկ սարքերի կիրառման անհրաժեշտությունը և որակավորված վիրաբույժին ներկայացվող բարձր պահանջները։
Վիրահատության բարձր արժեքը ևս «թերություն» է համարվում։
Միջամտությունից հետո տրվող խորհուրդները
Շատ հիվանդներ պնդում են, որ վիրահատությունը հեշտ է տարվում։ 1-2 օր հետո դուրս են գրվում։ Եթե միջամտությունից հետո առաջին օրերին հիվանդը աճուկային շրջանում ցավ է զգում, նրան նշանակում են ցավազրկողներ։
5 օր հետո պացիենտը կարող է մինչև 5 կգ ծանրություն բարձրացնել։ Հետվիրահատական շրջանում կարևոր է կանխել փորկապությունները։ Հիվանդության կրկնություն հնարավոր չէ, քանի որ ցանցն արգելակում է աղիքի արտանկումը։
Եզրակացություն
Ճողվածքային բացվածքի ամրացումից հետո մանիպուլյատորները և լապարոսկոպը հեռացվում են։ Պացիենտի մարմնի վրա սպիներ չեն մնում։ Ապաքինումը բավականին արագ է տեղի ունենում, քան բաց եղանակով իրականացված վիրահատության ժամանակ։
Sign up here for our newsletter