Գլխավոր
/ Վկայականներ
Վկայականներ

ISO 9001:2015 ՀԱՎԱՍՏԱԳԻՐ

«Նաիրի» բժշկական կենտրոնը հաստատակամ է ապահովելու մատուցվող ծառայությունների բարձր որակը և պացիենտների գոհունակությունը։ Որակի կառավարման միջազգային ISO 9001:2015 ստանդարտի ներդրման և հեղինակավոր Joint Commission International (JCI) հավատարմագրման գործընթացի շրջանակներում՝ Մենեջմենթ Միքս ընկերության հետ համատեղ բուժհաստատությունը ներդրել է որակի կառավարման համակարգ։ Համակարգի համապատասխանությունը հաստատվել է TÜV Rheinland գերմանական կազմակերպության կողմից, որը հավատարմագրված է գերմանական հավատարմագրման մարմնի (DAkkS) կողմից, որն իր հերթին հանդիսանում է Միջազգային Հավատարմագրման Ֆորումի (IAF) անդամ։ Կազմակերպության միջազգային փորձագետների արտաքին աուդիտի արդյունքում բուժհաստատությունը ստացավ ISO 9001:2015 ստանդարտի համապատասխանության սերտիֆիկատ:
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն