Home / General articles / Արգանդի վզիկի քաղցկեղի վաղ ախտորոշում. «Նաիրի» ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգ Կարինե Սարգսյան

Articles

Արգանդի վզիկի քաղցկեղի վաղ ախտորոշում. «Նաիրի» ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգ Կարինե Սարգսյան

17 June 2021 | General articles | Gynecology and Women's Health


Վիճակագրական տվյալներով, արգանդի վզիկի քաղցկեղը երրորդ տեղն է զբաղեցնում կրծքագեղձի քաղցկեղի և էնդոմետրիումի քաղցկեղից հետո, ուստի թեման պահանջում է հատուկ ուշադրություն:

Յուրաքանչյուր տարի աշխարհում գրանցվում է արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդ 370.000 կին` առաջնային ախտորոշումով, իսկ մահերի թիվը` 190.000, ինչը վկայում է արգանդի վզիկի նախաքաղցկեղային հիվանդությունների բուժմանը տրամադրվող ուշադրության պակասի մասին։ Չնայած իրականացվող սքրինինգային ծրագրերին՝ մինչև 40 տարեկան երիտասարդ կանանց շրջանում նկատվում է արգանդի վզիկի քաղցկեղի դեպքերի հաճախացման միտում։

Արգանդի վզիկի քաղցկեղի ռիսկն առավել բարձր է սեռական կյանքի վաղ շրջանում, սեռական զուգընկերների հաճախակի փոփոխության, հղիության հաճախակի ընդհատումների, սեռական ճանապարհով փոխանցվող վարակների առկայության դեպքերում (մասնավորապես` մարդու պապիլոմավիրուս՝ ՄՊՎ)։

Հակաբեղմնավորիչ պատնեշային մեթոդների կիրառումը խոչընդոտում է ՄՊՎ տարածումը, որն արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման պատճառական գործոն է։

Բնակչության սքրինինգային ծրագրերը հնարավորություն են տալիս հայտնաբերել արգանդի վզիկի հիվանդությունները` նախաքաղցկեղային փուլում և արգանդի վզիկի քաղցկեղը` սկզբնական շրջանում։

Առաջատար ախտորոշիչ սքրինինգային թեստ է համարվում արգանդի վզիկի և ցերվիկալ խողովակի բջջաբանական հետազոտությունը (Paptest), իսկ Գինեկոլոգիայի և մանկաբարձության միջազգային ֆեդերացիայի (The International Federation of Gynecology and Obstetrics: FIGO) ուղեցույցների համաձայն՝ նաև ՄՊՎ (մարդու պապիլոմավիրուս) թեստը, որից հետո, անհրաժեշտության դեպքում իրականացվում են կոլպոսկոպիա, բիոփսիա։

Այսպիսով, սքրինինգը, արգանդի վզիկի ֆոնային և նախաքաղցկեղային հիվանդությունների վաղ ախտորոշումը և ժամանակին իրականացված բուժումը թույլ են տալիս պահպանել կնոջ առողջությունը և կյանքի որակը։


Sign up here for our newsletter