Home / Popular articles / Ավշային (լիմֆատիկ) հանգույցների ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ)

Articles

Ավշային (լիմֆատիկ) հանգույցների ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ)

27 September 2019 | Popular articles | Ultrasound Diagnostics

Ավշային հանգույցները ոչ մեծ, օվալ կամ կլորավուն պերիֆերիկ իմուն համակարգի օրգաններ են, որոնք կատարում են պաշտպանիչ ֆիլտրի դեր: Արյունը մաքրում են ախտածին մանրէներից, վիրուսներից, սնկերից: Ավշային հանգույցները պատնեշ են ուռուցքային բջիջների համար:

Ստորև ներկայացվում եմ հաճախ տրվող մի քանի հարցերի պատասխաններ:

Որտե՞ղ են տեղակայված ավշային հանգույցները:

Ավշային հանգույցները տեղակայված են մարմնի հետևյալ հատվածներում.

  • ստործնոտային, ստորկզակային,
  • ծոծրակային,
  • վերանրակային, ստորանրակային,
  • անութափոսային (թևատակ),
  • հետորովայնամզային,
  • աճուկային,
  • հետծնկային:

Ի՞նչ է տեղի ունենում ախտաբանական գործընթացների ժամանակ:

Ախտաբանական գործընթացների արդյունքում ավշային հանգույցները կարող են կրել փոփոխություններ.

  • չափերի մեծացում,
  • պնդացում,
  • ոչ բնորոշ ձև,
  • սինուս-կեղև դիֆերենցացիայի փոփոխություն:

Ե՞րբ դիմել ուլտրաձայնային հետազոտության:

Հարկ է ուլտրաձայնային հետազոտության դիմել, երբ առկա է անհարմարավետության, ցավի, պինդ զանգվածի զգացողություն, ծավալային գոյացության առկայություն համապատասխան հատվածներում: Ամեն դեպքում, ավշային հանգույցների մեծացումն անհանգստացնող ախտանիշ է, որը ցուցում է դիմելու ուլտրաձայնային հետազոտության:

Որքանո՞վ է ՈՒՁՀ-ն տեղեկատվական:

ՈՒՁՀ թույլ է տալիս շատ արագ (տվյալ պահին) պարզել ավշային հանգույցների ախտահարման բնույթը:

Ավշային հանգույցները մեծանում են.

  • բարորակ (ռեակտիվ, պոստռեակտիվ),
  • չարորակ,
  • մետաստատիկ ախտահարումների ժամանակ

«Նաիրի» բժշկական կենտրոնում առկա նոր սերնդի Toshiba aplio i800 սարքի շնորհիվ առավել տեղեկատվական է դարձել ավշային հանգույցների ուլտրաձայնային հետազոտությունը:

Լրացուցիչ տեղեկատվության համար կատարվում է պունկցիոն կամ բաց բիոփսիա, ՀՏ կամ ՄՌՏ հետազոտություններ:


Հարցերին պատասխանեց Քրիստինե Ալեքսանի Մարտիրոսյանը,

սոնոգրաֆիստ «Նաիրի» բժշկական կենտրոնում



Sign up here for our newsletter