Articles
Ինչ անել, եթե ախտորոշել են ճարպակալում
29 March 2021 | Popular articles | Therapy
Ճարպակալումը միայն ավելորդ քաշը չէ, այլ լուրջ քրոնիկ հիվանդություն է, որը զարգանում է ֆիզիոլոգիական և գենետիկ գործոնների, ինչպես նաև շրջակա միջավայրի ազդեցությամբ: Ճարպակալման զարգացման ընթացքում օրգանիզմում կուտակվում է ավելցուկային ճարպային հյուսվածք, որից շատ դժվար է ազատվել:
Ճարպակալմամբ մարդը ստիպված է ամբողջ կյանքի ընթացքում վերահսկել սեփական քաշը և այն պահել թույլատրելի սահմաններում:
Ճարպակալման պատճառները և հետևանքները
Ճարպակալումը մարդը կարող է «ձեռք բերել» ինքնուրույն կամ «ստանալ ժառանգություն»: Ճարպակալման տարածված պատճառը կանոնավոր շատակերությունն է և ցածր ֆիզիկական ակտիվությունը, այսինքն, անբավարար քանակությամբ էներգիայի այրում`ը բարձր կալորիական սննդի ընդունման պայմաններում: Կարճ ասած՝ մարդը չափազանց շատ ընդունում է, բայց «ծախսում» է չափազանց քիչ:
Ճարպակալմանը կարող են նպաստել օրգանիզմի աշխատանքի տարբեր խանգարումները: Մասնավորապես, ճարպակալման կարող են բերել գենետիկ և էնդոկրին խանգարումները: Ճիշտ է, ճարպակալման այս տեսակը շատ հազվադեպ է հանդիպում, քան` առաջինը:
Ճարպակալումը կարող է մարդուն ո՛չ միայն հոգեբանական անհարմարավետություն պատճառել և նվազեցնել ինքնագնահատականը, այլ նաև դառնալ առողջական լուրջ խնդիրների պատճառ, ընդհուպ` սրտի և ստամոքսաղիքային աղու մահացու վտանգավոր հիվանդությունների զարգացում: Ճարպակալմամբ մարդիկ պակաս արդյունավետ են աշխատում, շուտ են հոգնում, իսկ կյանքի տևողությունը կրճատվում է: Այդ պատճառով կարևոր է, որ մարդու քաշը չգերազանցի նորման և օրգանիզմի կենսապահովման համակարգերի համար լրացուցիչ ծանրաբեռնվածություն չառաջացնի: Դրան նպաստում է կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը և սնուցման ճիշտ սխեման, որը կօգնի կազմել բժիշկը:
Ինչպես հաշվել մարմնի զանգվածի ինդեքսը
Մարմնի զանգվածի ինդեքսը (ՄԶԻ) «մարկեր» է, որը հնարավորություն է տալիս գնահատել, թե որքանով է մարդու քաշը համապատասխանում նրա հասակին, այսինքն, մարմնի տվյալ զանգվածը նորմա՞լ է, թե դուրս է գալիս նվազագույն կամ առավելագույն շեմային արժեքների սահմաններից: ՄԶԻ-ն հաշվում են պարզ բանաձևով. մարմնի զանգվածը (կիլոգրամներով) բաժանում են հասակի քառակուսի մետրի վրա:
Օրինակ, եթե մարդու հասակը 1,7 մետր է, քաշը 80 կգ, ապա ՄԶԻ-ն կլինի 27,7, դա ավելցուկային քաշի ցուցանիշ է:
ՄԶԻ <18.5` նորմալից քաշից ցածր
ՄԶԻ > = 18,5 և <25` նորմալ քաշ
ՄԶԻ > = 25 և <30 ՝ ավելցուկային քաշ
ՄԶԻ > = 30 և <35` ճարպակալման I աստիճան
ՄԶԻ > = 35 և <40` ճարպակալման II աստիճան
ՄԶԻ > = 40` III աստիճանի գիրություն
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) առաջարկում է ՄԶԻ ցուցանիշների հետևյալ մեկնաբանությունը.
Մարմնի զանգվածի ինդեքսը պայմանական մեծություն է, այն հաշվի չի առնում մարդու կառուցվածքը կամ ճարպային և մկանային զանգվածների փոխհարաբերությունը, այդ պատճառով ՄԶԻ-ն չեն հաշվում պրոֆեսիոնալ մարզիկների և հղի կանանց համար: Սակայն, եթե մարմնի զանգվածի ինդեքսը չի գտնվում «նորմալ քաշի» միջակայքում, պետք է դիմել բժշկի: Հնարավոր է՝ նա կնշանակի լրացուցիչ հետազոտություններ՝ քաշի ավելացմանը նպաստող հիվանդության զարգացումը բացառելու համար:
Պացիենտը կարող է գտնվել «ռիսկի խմբում» կամ, այսպես կոչված, «մարմնի ավելորդ քաշով» խմբի մեջ: Այս խմբի մեջ մտնում են այն մարդիկ, որոնց մոտ դեռ չի կարելի ճարպակալում ախտորոշել, սակայն մարմնի ավելորդ քաշը կարող է նպաստել լուրջ ուղեկցող հիվանդությունների զարգացմանը: Այդ պացիենտներին բժիշկները, որպես կանոն, խորհուրդ են տալիս փոխել կենսակերպը:
Ինչպես են վերլուծում մարդու մարմնի բաղադրությունը
Մարմնի զանգվածի ինդեքսի որոշումը ճարպակալման ախտորոշման միակ և ամենահավաստի եղանակը չէ: Գոյություն ունեն հատուկ սարքեր, որոնց օգնությամբ կարելի է իրականացնել բիոիմպեդանսոմետրիա, այսինքն, վերլուծել մարմնի բաղադրությունը: Ախտորոշման այս մեթոդի հիմքում մարդու անթրոպոմետրիկ տվյալներն են, էլեկտրականությունը տարբեր հյուսվածքների կողմից տարբեր ձևով հաղորդելու ունակությունը:
Բանն այն է, որ սարքը կարող է լրացուցիչ գնահատել հյուսվածքները, տարբերակել մկանային հյուսվածքը` ճարպայինից, որոշել կմախքամկանային զանգվածը և օրգանիզմում հեղուկի զանգվածը: Այս հետազոտության օգնությամբ կարելի է հստակ ասել, որքանով է արդարացի «մարդը ծանր ոսկրեր ունի» հիպոթեզը: Մարմնի բաղադրության իմացությունը բժիշկներին օգնում է գնահատել տարբեր հիվանդությունների զարգացման ռիսկերը:
Ո՞վ է ախտորոշում ճարպակալումը
Մարդը կարող է հետևել սեփական մարմնի զանգվածին` ինքնուրույն, այդ թվում` պարբերաբար հաշվելով մարմնի զանգվածի ինդեքսը և համադրելով այն ԱՀԿ կողմից հաստատված շեմային արժեքների հետ: Սակայն «ճարպակալումը» կարող է ախտորոշել միայն բժիշկը, որպես օրենք՝ թերապևտը:
Ճարպակալմանը նպաստող հիվանդության զարգացման կասկածների դեպքում թերապևտը կարող է ուղեգրել պացիենտին` այլ բժիշկների խորհրդատվության: Դա անհրաժեշտ է ախտորոշումը ճշտելու և բուժում նշանակելու համար: Ճարպակալումը նույնպես կարելի է բուժել դեղորայքով, սակայն դրանք կարող է նշանակել միայն բժիշկը, եթե կան բժշկական ցուցումներ:
Ո՞վ է բուժում ճարպակալման հետևանքները
Ճարպակալումը համալիր հիվանդություն է, որը կարող է նպաստել այլ հիվանդությունների զարգացմանը: Այդ պատճառով ճարպակալմամբ պացիենտը կարող է այլ մասնագետների խորհրդատվության կամ օգնության կարիք ունենալ:
Բժիշկ-էնդոկրինոլոգը կօգնի հայտնաբերել ճարպակալման պատճառները: Դրա համար պացիենտը պետք է հետազոտվի. արյան պլազմայում գլյուկոզայի և մի շարք հորմոնների մակարդակի որոշում, գլյուկոզայի նկատմամբ տոլերանտության բերանացի թեստ և այլ քննություններ: Պացիենտի մոտ էնդոկրին հիվանդություն հայտնաբերելու դեպքում նշանակվում է համապատասխան դեղորայքային բուժում:
Կանանց մոտ ավելցուկային քաշը կարող է բերել հղիության հետ կապված խնդիրների առաջացման և ձվարանների պոլիկիստոզի զարգացման: Դա կարող է որոշել մանկաբարձ-գինեկոլոգը` զննման ժամանակ: Ձվարանների պոլիկիստոզը կարելի է բուժել դեղորայքով կամ վիրահատական միջամտությամբ: Արդյունավետ բուժման համար անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պացիենտի քաշի կարգավորման ուղղությամբ: Քաշի նվազման խորհուրդները տալիս է բժիշկը:
Ավելցուկային քաշի հետևանքով տուժում է նաև սիրտ-անոթային համակարգը: Ճարպակալմամբ մարդկանց «սպառնում է» գերճնշումը, աթերոսկլերոզը, սրտի իշեմիկ հիվանդությունը և այլ վտանգավոր հիվանդություններ: Ախտորոշման և բուժման նպատակով թերապևտը պացիենտին ուղեգրում է սրտաբանի մոտ:
Եթե թերապևտը ճարպակալմամբ պացիենտի մոտ կասկածում է ստամոքսաղիքային ուղու գործառույթների խնդիրներ, նրան ուղեգրում է գաստրոէնտերոլոգի մոտ:
Հիպոթեզը կարելի է հաստատել կամ բացառել հետազոտման ընթացքում:
Ճարպակալմամբ տղամարդկանց մոտ կարող է դիտվել սեռական ֆունկցիայի նվազեցում: Այս խնդիրը կօգնի լուծել ուրոլոգը: Նա բուժում կնշանակի` ըստ հետազոտության արդյունքների, սակայն սեռական ֆունկցիայի վերականգնման համար պացիենտը պետք է աշխատի քաշի նորմալացման ուղղությամբ:
Երբեմն ավելցուկային քաշը կարող է լինել հոգեմարմնական խանգարման հետևանք: Այդ խանգարումների պատճառը կարող է հայտնաբերել և վերացնել նյարդաբանը կամ հոգեբույժը: Վերջինիս մոտ պացիենտին կրկին թերապևտն է ուղեգրում: Դեպրեսիայի բուժման համար պացիենտին կարող են հակադեպրեսանտներ նշանակվել:
Ավելորդ քաշը կարող է դառնալ շարժման ստատիկայի խանգարման պատճառ, մարդու մոտ կարող է օստեոխոնդրոզ զարգանալ, տեղի ունենա հոդերի ձևախախտում, վերջույթներում ցավերի առաջացում: Այս խնդիրներն օգնում է լուծել վնասվածքաբան-օրթոպեդը:
Որոշ դեպքերում ճարպակալմամբ պացիենտը կարող է միաժամանակ մի քանի բժշկի դիմել՝ բուժական միջոցառումների համալիր ձևավորելու համար, որն իր մեջ կարող է ներառել խորհուրդներ` կապված ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ, սնուցման շտկում և բազմաթիրախ պատրաստուկների կիրառում: Մի շարք բժշկական հաստատություններում ճարպակալմամբ պացիենտների համար իրականացվում են ավելորդ քաշի դեմ պայքարի խմբակային պարապմունքներ:
Ինչպես սնվել ճարպակալման ժամանակ
Ճարպակալման բուժման և ախտորոշման նպատակով բժիշկները խորհուրդ են տալիս անցնել առողջ սնուցման: Այն օգտակար կլինի բոլորի համար, նույնիսկ նորմալ քաշով մարդկանց համար:
Բժիշկները խորհուրդ են տալիս սնունդն ընդունել փոքր չափաբաժիններով, սակայն հաճախակի: Օպտիմալ է համարվում օրական 4-5 անգամ սնուցումը՝ առանց չափաբաժինների չարաշահման: Ռացիոնը պետք է լինի հավասարակշռված և տարատեսակ, անպայման պետք է ձգտել ո՛չ միայն սեզոնին, այլ ամբողջ տարին ուտել թարմ մրգեր և բանջարեղեն: Օգտակար է անցնել ամբողջական հացահատիկային մթերքներին: ճարպոտ միսը ցանկալի է փոխարինել թռչնի մսով, հազվադեպ թույլատրվում է պահքի միս, իսկ մսամթերքը և երշիկեղենը ստիպված եք մոռանալ: Կաթ և կաթնամթերք կարելի է կիրառել, սակայն ցանկալի է նախապատվությունը տալ անյուղ տեսակին: Բուսական յուղերն օգտակար են, սակայն չափավոր քանակությամբ: Նույնը վերաբերում է ձկնեղենին, ընկուզեղենին և լոբազգիներին, խորհուրդ է տրվում դրանք ներառել ռացիոնի մեջ շաբաթական գոնե 1-2 անգամ: Ցանկալի է պատրաստել գոլորշու վրա՝ խուսափելով տապակումից:
Սնունդը պետք է լավ ծամել և սննդի ընդունմանը բավարար ժամանակ տրամադրել: Սննդի վերջին ընդունումը պետք է թեթև լինի, ցանկալի է սահմանափակվել մեկ բաժակ կեֆիրով կամ մրգերով: Քնելուց անմիջապես առաջ չի կարելի սնվել, այն կստիպի օրգանիզմին նորից աշխատել և թույլ չի տա հանգստանալ: Քնելուց առաջ «բեռնաթափման» համար պետք է գոնե երկու ժամ թողնել:
Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը` ավելորդ քաշի ժամանակ
Ֆիզիկական ծանրաբեռնվածությունն ավելորդ քաշի դեմ պայքարի եղանակներից մեկն է: Ըստ ԱՀԿ ուղեցույցների՝ ավելորդ քաշից ազատվել ցանկացողները պետք է շատ շարժվեն: Ֆիզիկական ակտիվությունը պետք է լինի կանոնավոր, շաբաթական 2.5 ժամ` ընդհանուր տևողությամբ: Սակայն կարևոր է ո՛չ միայն մարզումների ծավալը, այլ նաև էներգետիկ բալանսը: Ոսկե կանոնը. «Պետք է ծախսել ավելի շատ, քան ստանալ»: Պարզ թվաբանություն. սնունդը մարդուն էներգիայով է ապահովում, որը նա պետք է ծախսի, որպեսզի լրացուցիչ կիլոգրամներ ձեռք չբերի: Առավել օգտակար են համարվում ֆիզիկական ակտիվության աէրոբ տեսակները՝ լողը, պարերը, սկանդինավյան քայլքը և այլն:
Պացիենտին խորհուրդ տրվող ծանրաբեռնվածությունը պետք է բժիշկը որոշի: Այն հիմնականում պայմանավորված է օրգանիզմի ընդհանուր վիճակով և ուղեկցող հիվանդությունների առկայությամբ: Այդ պատճառով ֆիզիկական ծանրաբեռնվածության ռեժիմն ընտրելուց առաջ պետքէ խորհրդակցել բուժող բժշկի հետ:
Sign up here for our newsletter