Articles
Ի՞նչ է դեմպինգ համախտանիշը
03 March 2020 | Popular articles | Gastroenterologist
Դեմպիգ համախանիշը, որպես կանոն, առաջանում է ստամոքսի վիրահատությունից հետո և դրսևորվում է ստամոքսից դեպի բարակ աղի սննդի շատ արագ տեղափոխմամբ։
Ռիսկի գործոնները
Առավել հաճախ նպաստող գործոն է ածխաջրային կամ կաթնային սնունդը։
Ախտանիշները
Բնորոշ է ընդհանուր թուլության նոպաների առաջացումը` սննդի ընդունման ժամանակ կամ դրանից հետո` առաջին 15-20 րոպեների ընթացքում։
Նոպայի բնութագիրը.
- ստամոքսի շրջանում` լցման զգացողություն,
- տաքություն, որը տարածվում է դեպի իրանի վերին հատվածը,
- առատ քրտնարտադրություն,
- ընդհանուր թուլություն, քնկոտություն, գլխապտույտ, աղմուկ` ականջներում, վերջույթներում` դող, տեսողության վատացում,
- հազվադեպ՝ հաճախացած սրտխփոց, հևոց, գլխացավ, առատ միզարտադրություն։
Նոպայի վերջում կամ դրանից որոշ ժամանակ անց հիվանդները հաճախ նշում են որովայնի փքվածություն և լուծ։ Նոպաների միջև ժամանակահատվածում հիվանդները գանգատվում են դյուրհոգնելիությունից, մարմնի կոտրտվածության զգացումից, հիշողության անկումից։
Ախտորոշումը
Դեմպինգ համախտանիշի ախտորոշման և ծանրության աստիճանի գնահատման համար իրականացվում է գլյուկոզայով սադրանքային փորձ։ Նախքան փորձը հարկ է չափել հիվանդի ճնշումը, պուլսը, այնուհետև ներմուծել 150 մլ 50%-անոց գլյուկոզայի լուծույթ։ Նոպայի առաջացման դեպքում բոլոր չափումները կրկնում են։
Կոնտրաստ լուծույթով ռենտգենասկոպիան թույլ է տալիս հստակեցնել ստամոքսի և բարակ աղու ֆունկցիոնալ և անատոմիական փոփոխությունների բնույթը։ Դեմպինգ համախտանիշի ժամանակ արյան, մեզի և կղանքի լաբորատոր հետազոտությունը չունի հատուկ ուղղվածություն, իրականացվում է շեղումների հայտնաբերման նպատակով՝ դրանք հետագայում շտկելու համար։
Բուժումը
Բուժումը ներառում է միջոցառումներ՝ ուղղված բարակ աղի սննդի տեղափոխման դանդաղեցմանը և խիստ սննդակարգ: Ծանր դեպքերում ցուցված է վիրահատական բուժում:
Հսկողությունը
Հիվանդները հսկվում են թերապևտի և գաստրոէնտերոլոգի կողմից: Վիրահատական բուժում պահանջող ծանր դեպքերում հիվանդներն ուղարկվում են մասնագիտացված վիրաբուժական ստացիոնար:
Sign up here for our newsletter