Articles
Ուլտրաձայնային հետազոտություն
11 September 2018 | Popular articles | Ultrasound Diagnostics
Որովայնային խոռոչի և հետորովայնային տարածության ԳՁՀ
Որովայնային խոռոչի ուլտրաձայնային հետազոտությունը (ՈՒՁՀ) հնարավորություն է տալիս որոշել ներքին բոլոր օրգանների ճշգրիտ չափերը (լյարդ, լեղապարկ, լեղածորաններ, փայծաղ, ենթաստամոքսային գեղձ, երիկամներ, մակերիկամներ, միզածորան, միզապարկ, խոշոր անոթներ, շագանակագեղձ և այլն), դրանց կազմությունը, բացահայտել բորբոքային օջախների, նորագոյացությունների, քարերի և մուգ ուրվագծվող այլ գոյացությունների առկայությունը:
Որովայնային խոռոչի ՈՒՁՀ, սովորաբար, իրականացվում է հետևյալ գանգատների դեպքում.
- ցավեր որովայնային խոռոչում,
- ծանրության և անհանգստության զգացում էպիգաստրալ շրջանում, աջ թուլակողում,
- դառնություն` բերանում և այլն:
ՈՒՁՀ իրականացվում է նաև հետևյալ հիվանդությունների դինամիկան վերահսկելու համար.
- նորագոյացություններ (բարորակ և չարորակ),
- լեղաքարային հիվանդություն (քրոնիկ կամ սուր խոլեցիստիտ),
- քրոնիկ կամ սուր պանկրեատիտ,
- հեպատիտ,
- լյարդի ցիրոզ,
- երիկամների և միզային համակարգի հիվանդություններ,
- գինեկոլոգիական հիվանդություններ
- ներքին օրգանների ձևավորման անոմալիաներ,
- երիկամային զարկերակների նեղացում,
- աորտայի որովայնային հատվածի անևրիզմա:
«Նաիրի» ԲԿ-ում կիրառվում է լյարդի ֆիբրոզի աստիճանը որոշող նոր ոչ ինվազիվ մեթոդ՝ ֆիբրոսքանավորում:
Լյարդի ֆիբրոզը լյարդի հիվանդությունների զարգացման ամենահստակ ցուցանիշն է և հիվանդության անբարենպաստ ելքը կանխատեսող գլխավոր գործոններից մեկը: Այդ պատճառով ֆիբրոզի աստիճանի կանխատեսումը կարևոր է և կիրառվում է որպես բուժման սխեմայի կարևոր պարամետրերից մեկը:
Մեթոդը նախատեսված է լյարդի ցիրոզը և ֆիբրոզը հայտնաբերելու, ֆիբրոզի աստիճանը որոշելու, բուժման արդյունավետության վերահսկումն ապահովելու համար:
Հետազոտությունն իրականացվում է Echosens /Ֆրանսիա/ ապրանքանիշի Fibro Scan 502 սարքի օգնությամբ, որը միակն է Հայաստանում: Սարքը համալրված է երկու սենսորով՝ М- և XL- ՝ ավելցուկ քաշով պացիենտների համար:
Ֆիբրոսքանավորումն այլընտրանքային տարբերակ է լյարդի բիոպսիայի համար և ցուցված է լյարդի քրոնիկ բոլոր հիվանդությունների, վիրուսային հեպատիտների, լյարդի ալկոհոլային ախտահարման, ճարպային հեպատոզի, աուտոիմուն հեպատիտների ժամանակ: Մեթոդը ոչ ինվազիվ է, պացիենտի համար բացառապես անցավ, անվնաս, չի պահանջում հատուկ նախապատրաստում: Հետազոտության ժամանակ պացիենտին չի ներարկվում ռադիոակտիվ, հակադրական նյութեր՝ պացիենտը չի ճառագայթվում, ինչը թույլ է տալիս այն կատարել բազմաթիվ անգամ` նաև բուժման ընթացքում:
Հետազոտությունը տևում է 10-15 րոպեից ոչ ավելի, պացիենտը եզրակացությունը ստանում է անմիջապես հետազոտման ավարտից հետո:
ՈՒՁՀ գինեկոլոգիայում և հղիության ընթացքում
ՈՒՁ հետազոտությունը գինեկոլոգիայում հնարավորություն է տալիս որոշելու կանանց վերարտադրողական համակարգի հիվանդությունները` վաղ շրջանում, նախքան կլինիկական դրսևորումը` դրանով իսկ ապահովելով արդյունավետ բուժում:
ՈՒՁՀ գինեկոլոգիայում իրականացվում է հետևյալ ախտաբանական գործընթացները հայտնաբերելու համար.
- փոքր կոնքի օրգանների կանխարգելիչ զննում,
- գինեկոլոգիական հիվանդություններ,
- արգանդի ախտաբանական փոփոխություններ,
- էնդոմետրիայի ախտաբանություն,
- գինեկոլոգիական քրոնիկ բորբոքային հիվանդություններ,
- արգանդի, ձվարանների, պոլիպների, քաղցկեղային և նախաքաղցկեղային գոյացություններ,
- ծննդաբերություններից և աբորտներից հետո հնարավոր բարդություններ,
- ֆոլիկուլոմետրիա (անպտղություն ունեցող պացիենտների մոտ ֆոլիկուլի հասունացման կամ բացակայության հայտնաբերման համար):
ՈՒՁՀ երիկամների և միզուղիների հիվանդությունների դեպքում
Երիկամների և միզուղիների ՈՒՁՀ ցուցումներն են.
- միզարտադրության խանգարումներ,
- գոտկատեղի շրջանի ցավեր,
- մեզի ընդհանուր պարամետրերի փոփոխություններ,
- մեզի անալիզի պաթոլոգիական փոփոխություններ,
- զարկերակային ճնշման բարձրացում,
- կոպերի և դեմքի պերիֆերիկ այտուցման առկայություն:
Ամորձապարկի և շագանակագեղձի օրգանների ՈՒՁՀ
Ամորձապարկի ՈՒՁՀ ցուցումներն են.
- ամորձապարկի շրջանում ցավեր, սերմնալարի, ամորձապարկի, հավելաճուկի այտուցում (ցավոտ կամ անցավ),
- ամորձապարկի օրգանների վնասվածքներ,
- սերմնալարի ոլորում,
- սերմնալարի ուռուցք,
- էրեկտիլ դիսֆունկցիա,
- անպտղության հետ կապված խնդիրներ,
- բորբոքային գործընթացներ,
- կրիպտորխիզմ (ամորձապարկում` ամորձիների բացակայություն),
- վարիկոցելե,
- հիդրոցելե,
- շագանակագեղձի նորագոյացություններ,
- անպտղություն:
Sign up here for our newsletter