News
Արտակարգ իրավիճակների կարավառում
25 October 2024 | News | Emergency Medical Aid | Nune A. Hovhannisyan
Տարվա սկզբից «Նաիրի» բժշկական կենտրոնում իրականացվում են արտակարգ իրավիճակների կառավարման դասընթացներ: Դասընթացների ավարտին կազմակերպվել է անձնակազմի և այցելուների ուսումնական տարհանում:Դասընթացների ընթացքում ձեռքբերված գիտելիքները կիրառվել են գործնականում:Մասնակիցները սովորել են օգտագործել կրակմարիչներ, ինչպես նաև պայմանական հրդեհի պայմաններում իրականացրել են բուժանձնակազմի մասնակի տարհանում՝ անհետաձգելի բուժօգնության բաժանմունքից: Տարհանման գործընթացը ղեկավարել են քաղաքացիական պաշտպանության պետ Սամվել Քալանթարյանը և ԱԻՆ փոխգնդապետ Մանվել Ավետիսյանը:
Sign up here for our newsletter