News
Արտեմ Ստեփանյանը մասնագիտական ճանաչում է ձեռք բերել Եվրոպական օնկոգինեկոլոգիական ասոցիացիայի (ESGO) կողմից
27 March 2023 | News | Gynecological tumors | Artem V. Stepanyan
ՄԵՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ 🥇🏆
«Նաիրի» ԲԿ-ի օնկոգինեկոլոգիական ծառայության ղեկավար․ օնկովիրաբույժ, դոցենտ Արտեմ Ստեփանյանը մասնագիտական ճանաչում է ձեռք բերել Եվրոպական օնկոգինեկոլոգիական ասոցիացիայի (ESGO) կողմից։ Մեծ հպարտությամբ ենք նշում, որ ամբողջ աշխարհում այս ճանաչումը ստացել է 114 ուռուցքաբան-գինեկոլոգ, որոնց թվում է նաև Արտեմ Ստեփանյանը։ Մոտ օրերս տեղի կունենա վկայականի հանձնման պաշտոնական արարողությունը։ Ի դեպ, «Նաիրի» ԲԿ-ի օնկոգինեկոլոգիական ծառայությունը միակն է Հայաստանում և տարածաշրջանում, որը ESGO-ի կողմից ճանաչվել է ձվարանների նորագոյացությութնների բուժման եվրոպական չափանիշներին համապատասխանող կենտրոն։
«Նաիրի» ԲԿ՝ վստահեք մեզ Ձեր առողջությունը
Sign up here for our newsletter