News
Զարկերակային գերճնշում
03 April 2023 | News | Functional diagnostics | Viktor R. Ter-Grigoryan
Զարկերակային գերճնշումը (ԶԳ) տարածված, հանրային առողջության համար լուրջ խնդիր ներկայացնող սիրտ-անոթային հիվանդություն է:
Գերճնշումը կամ արյան բարձր ճնշումը քրոնիկական հիվանդություն է, որի դեպքում զարկերակներում արյան ճնշումը բարձրանում է 140/90 մմ ս․ս․ և ավելի ։
Այս վիճակը սրտից «պահանջում» է սովորականից ավելի մեծ ջանքեր գործադրել՝ արյունը դեպի արյունատար անոթներ մղելու համար։ Արյան ճնշումը գնահատվում է երկու ցուցանիշերով՝ սիստոլիկ և դիաստոլիկ ճնշումներով, որոնք իրենցից ներկայացնում են սրտամկանի վիճակը՝ կծկված (սիստոլա) կամ թուլացած (դիաստոլա)։
Գերճնշումը ինսուլտի, սրտամկանի ինֆարկտի, սրտային անբավարարության, զարկերակների անևրիզմաների, ծայրամասային զարկերակների հիվանդությունների գլխավոր ռիսկի գործոնը և երիկամների խրոնիկ հիվանդությունների պատճառ է։
Զարկերակային ճնշման նույնիսկ չափավոր բարձրացումը կարող է հանդիսանալ կյանքի տևողության կրճատման պատճառ։ Սննդակարգի և կենսակերպի փոփոխությունները կարող են բարելավել արյան ճնշումը և իջեցնել նրա հետ կապված բարդությունների վտանգը, սակայն կենսակերպի փոփոխության ոչ արդյունավետ լինելու դեպքում հաճախ դեղորայքային բուժման կարիք է լինում։
Գերճնշումը հազվադեպ է ուղեկցվում որևէ ախտանիշով և սովորաբար այն հայտնաբերվում է ծրագրված բժշկական հետազոտությունների (սկրինինգ) միջոցով կամ առողջական այլ խնդրի պատճառով բուժօգնության դիմելու արդյունքում։
Զարկերակային գերճնշման ախտանշաններն են՝
- գլխացավ (հատկապես ծոծրակային շրջանում և առավոտյան ժամերին),
- գլխապտույտ,
- ականջներում խշշոցի զգացողություն,
- տեսողական խանգարումներ,
- ուշագնացություն
Սակայն այս ախտանիշերն ավելի շատ կապված են ուղեկցող տագնապային վիճակի հետ, քան թե արյան բարձր ճնշման։
Արյան ճնշումն իջեցնող կենսակերպի գործոններից են՝
- կերակրի աղի քիչ օգտագործումը
- մրգերի շատ և յուղալի սննդի քիչ օգտագործումը (գերճնշումը կանխող սննդակարգ),
- ֆիզիկական վարժանքները,
- քաշի նվազեցումը
- ալկոհոլի օգտագործման սահմանափակումը
- մեծահասակների մոտ մարմնի նորմալ քաշի պահպանում (օրինակ՝ մարմնի քաշի ցուցիչը՝ 20–25 կգ/մ2)
Գարնան շրջանում հատկապես մեծահասակների մոտ ճնշման տատանումների արդյունքում նկատվում է ինքնազգացողության վատթարացում : Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում անցնել պլանային սքրինիգային հետազոտություն :
Նաիրի ԲԿ-ում առկա են ցանկացած տարիքի համար նախատեսված սքրինինգային ծառայությունների լիարժեք փաթեթներ:
Վստահեք մեզ Ձեր առողջությունը:
Sign up here for our newsletter