News
Ավշային (լիմֆատիկ) հանգույցների ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ)
27 September 2019 | News | Ultrasound Diagnostics
Ավշային հանգույցները ոչ մեծ, օվալ կամ կլորավուն պերիֆերիկ իմուն համակարգի օրգաններ են, որոնք կատարում են պաշտպանիչ ֆիլտրի դեր: Արյունը մաքրում են ախտածին մանրէներից, վիրուսներից, սնկերից: Ավշային հանգույցները պատնեշ են ուռուցքային բջիջների համար:
Ստորև ներկայացվում եմ հաճախ տրվող մի քանի հարցերի պատասխաններ:
Որտե՞ղ են տեղակայված ավշային հանգույցները:
Ավշային հանգույցները տեղակայված են մարմնի հետևյալ հատվածներում.
- ստործնոտային, ստորկզակային,
- ծոծրակային,
- վերանրակային, ստորանրակային,
- անութափոսային (թևատակ),
- հետորովայնամզային,
- աճուկային,
- հետծնկային:
Ի՞նչ է տեղի ունենում ախտաբանական գործընթացների ժամանակ:
Ախտաբանական գործընթացների արդյունքում ավշային հանգույցները կարող են կրել փոփոխություններ.
- չափերի մեծացում,
- պնդացում,
- ոչ բնորոշ ձև,
- սինուս-կեղև դիֆերենցացիայի փոփոխություն:
Ե՞րբ դիմել ուլտրաձայնային հետազոտության:
Հարկ է ուլտրաձայնային հետազոտության դիմել, երբ առկա է անհարմարավետության, ցավի, պինդ զանգվածի զգացողություն, ծավալային գոյացության առկայություն համապատասխան հատվածներում: Ամեն դեպքում, ավշային հանգույցների մեծացումն անհանգստացնող ախտանիշ է, որը ցուցում է դիմելու ուլտրաձայնային հետազոտության:
Որքանո՞վ է ՈՒՁՀ-ն տեղեկատվական:
ՈՒՁՀ թույլ է տալիս շատ արագ (տվյալ պահին) պարզել ավշային հանգույցների ախտահարման բնույթը:
Ավշային հանգույցները մեծանում են.
- բարորակ (ռեակտիվ, պոստռեակտիվ),
- չարորակ,
- մետաստատիկ ախտահարումների ժամանակ
«Նաիրի» բժշկական կենտրոնում առկա նոր սերնդի Toshiba aplio i800 սարքի շնորհիվ առավել տեղեկատվական է դարձել ավշային հանգույցների ուլտրաձայնային հետազոտությունը:
Լրացուցիչ տեղեկատվության համար կատարվում է պունկցիոն կամ բաց բիոփսիա, ՀՏ կամ ՄՌՏ հետազոտություններ:
Հարցերին պատասխանեց Քրիստինե Ալեքսանի Մարտիրոսյանը,
սոնոգրաֆիստ «Նաիրի» բժշկական կենտրոնում
Sign up here for our newsletter