Home / News / Այսօր «Նաիրի» բժշկական կենտրոնի հյուրն էր Siemens Healthineers ընկերության տնօրինությունը

News

Այսօր «Նաիրի» բժշկական կենտրոնի հյուրն էր Siemens Healthineers ընկերության տնօրինությունը

03 June 2022 | News

Հունիսի 3-ին, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի հրավերով, Siemens Healthineers ընկերության տնօրինությունը` առաջին փոխնախագահ դոկտոր Բիբերի գլխավորությամբ, հյուրընկալվել էին «Էրեբունի» և «Նաիրի» բժշկական կենտրոններում` ծանոթանալու կատարված աշխատանքին, ձեռքբերված նորագույն սարքավորումներին և քննարկելու Siemens Healthineers ընկերության համագործակցության հետ կապված ապագա ծրագրերը:

Շրջայցի շրջանակում «Նաիրի» բժշկական կենտրոնում տեղի ունեցավ նաև Ռադիոլոգիայի դպրոցի բացումը, որն իր տեսակով միակն է տարածաշրջանում: Հայաստանի ռադիոլոգիայի ոլորտում սա խոշոր նորարարական ներդրում է:

Դպրոցն իր աշխատանքները սկսելու է առաջիկա ամիսներին, և գործելու է բավականին հագեցած ծրագրով, որտեղ ուսանելու են բժիշկներ` Հայաստանից և արտերկրից: Կրթվելու են ապագա ռադիոլոգները` ստանալով եվրոպական ստանդարտների վրա հիմնված մասնագիտություն:

Պլանավորվում է ապագայում այն դարձնել Siemens Healthineers ընկերության տարածաշրջանային կենտրոն, կազմակերպել տեսական և պրակտիկ ուսուցում` առկա և հեռավար սկզբունքներով:



Sign up here for our newsletter