News
Բարձրորակ պատկերներ. SIEMENS ACUSON ANTARES PREMIUM EDITION
10 February 2017 | News | Ultrasound Diagnostics
Նաիրի ԲԿ-ի ուլտրաձայնային ախտորոշման բաժանմունքը հագեցված է նոր բարձր տեխնոլոգիաների սարքավորումով՝ Siemens Acuson Antares Premium Edition որը հայտնի է իր բարձր որակի պատկերներով և մշակված էրգոնոմիկայով: Այն նախատեսված է որովայնի օրգանների, փոքր կոնքի, ամորձապարկի, վահանագեղձի, փափուկ հյուսվածքների հիվանդությունների տարբեր մասնագիտացված հետազոտություններ անցկացման համար:
Սարքավորման մեջ ներդրված են բազմակի տեխնոլոգիաներ, որոնք ապահովում են պատկերի օպտիմազացում; ավտոմատ կարգավորում, պատկերի կայունացում և այլն:
Սարքավորման մեջ ներկառուցված բազմակի նորարական ընտրանքների առկայությունը թույլ է տալիս հայտնաբերել անգամ ամենափոքր գոյացությունները և հյուսվածքային փոփոխությունները օրգաններում, որոնք չեն երևում այլ ուլտրաձայնային հետազոտության համակարգերի վրա: Հատուկ օպցիայի օգնությամբ հնարավոր է ամենամանր անոթների հայտնաբերումը պարենխիմատոզ օրգաններում և նորագոյացություններում: Այն նպաստում է վաղ շրջանում հիվանդությունների հայտնաբերմանը՝ ապահովելով նրանց բուժման արդյունավետությունը:
Sign up here for our newsletter