Home / News / Բացառիկ վիրահատություն Նաիրի ԲԿ-ում

News

Բացառիկ վիրահատություն Նաիրի ԲԿ-ում

19 May 2020 | News | Gastroenterologist | Andranik I. Adamyan

Կերակրափողի հիվանդությունները վիրաբուժության բարդագույն խնդիրներից են։ Պատճառներից է բարդ տոպոգրաֆո-անատոմիական դիրքը, առկա մեծ վիրահատական ծավալը, ավանդական բաց եղանակի տրավմատիզմը եւ հետվիրահատական բարդությունները։ Վերջին տարիներին համաշխարային առաջատար կլինիկաները կիրառում են նվազագույն ինվազիվ վիրահատական միջամտությունները՝ թորակո-լապարոսկոպիկ եղանակով, կերակրափողի ախտաբանությունների դեպքում։ Ստորև ներկայացնում ենք կլինիկական դեպք, որը թորակո-լապարոսկոպիկ նվազագույն ինվազիվ եղանակով Հայաստանում իրականացվում է առաջին անգամ։

Հիվանդ Ս․Հ.-ն 2018թ. գարնանը դիմել է Նաիրի ԲԿ՝ գանգատվելով կոշտ սնունդ ուտելու անկարողությունից, խիստ նիհարելուց։ Ուղեկցող հիվանդություններից նշում է համակարգային սկլերոդերմիան, որի առաջնային դրսևորումներից է ծանր էզոֆագիտը եւ կերակրափողի դիստալ հատվածի ֆիբրոզը, ինչն արտահայտվում է տարբեր աստճանի կերակրափողի սթենոզով։ Կատարվել է լապարոսկոպիկ կարդիոմիոտոմիա, որը ունեցել է կարճատեւ արդյունավետություն։ Պարբերաբար, գանգատները կրկնվելուն պես, մի քանի անգամ կատարվել է Էնդոսկոպիկ բալոնային դիլատացիա, որի ազդեցությունը պարզապես կրում էր ժամանակավոր բնույթ։

2020թ․ հիվանդը դիմել է Նաիրի ԲԿ` կախեկտիկ վիճակում, գանգատվելով ուտելու անկարողությունից։ Իրականացվել են կլինիկոլաբորատոր հետազոտություններ: Նախավիրահատական վերականգնողական թերապիայից հետո, վիրաբուժական թիմը` Նաիրի ԲԿ առաջին վիրաբուժական բաժանմունքի վարիչ, պրոֆ. Անդրանիկ Ադամյանի ղեկավարությամբ, իրականացվել է կերակրափողի թորակո-լապարոսկոպիկ սուբտոտալ մասնահատում` ստամոքսային ցողունի պլաստիկայով։

Վիրահատության առաջին փուլում կատարվել է կերակրափողի թորակոսկոպիկ սուբտոտալ հեռացում։ Այնուհետեւ, երկրորդ փուլում, լապարոսկոպիկ եղանակով ձեւավորվել է ստամոքսի մեծ կորությունից ցողում, իսկ երրորդ փուլում` ներկրծքավանդակային թորասկոպիկ էզոֆագո-գաստրո բերանակցում։

Հետվիրահատական շրջանն անցել է առանց բարդությունների։ Վիրահատությունից հետո 7-րդ օր կատարվել է կոնտրոլ ռենտգեն հետազոտություն. անցանելիությունը եղել է պահպանված, էվակուացիան` ժամանակին, պերիստալտիկան` առանց ախտաբանական նշանների։

Ներկայացված կլինիկական դեպքն ապացուցում է թորակոլապարոսկոպիկ մեթոդի արդյունավետությունը կերակրափողի ախտաբանությունների դեպքում։



Similar articles

Sign up here for our newsletter