News
Կրծքագեղձի բիոպսիա՝ տարածված միֆ
30 August 2022 | News | Mammography
Ներկայում ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի վերջնական ախտորոշման միակ տարբերակը բիոպսիան է: Բիոպսիայի ժամանակ հետազոտության համար գեղձից վերցվում են բջիջներ կամ հյուսվածք: Լաբորատոր հետազոտության արդյունքում պարզվում է քաղցկեղի առկայությունը կամ բացակայությունը:
Բիոպսիան իրականացվում է տեղային անզգայացմամբ և նույն օրը՝ հետազոտությունից հետո, պացիենտը վերադառնում է տուն:
Բնակչության շրջանում կա տարածված միֆ, որ բիոպսիայից հետո բարորակ ուռուցքը կարող է վերածվել չարորակի, ինչը սխալ է: Հետազոտությունը որևէ վտանգ չի ներկայացնում: Եթե կրծքագեղձում առկա է բարորակ ուռուցք, հետազոտությունից հետո այն շարունակում է մնալ բարորակ, եթե քաղցկեղ է՝ քաղցկեղ: Ուռուցքը երբեք հետազոտության արդյունքում չի մեծանում կամ փոխում իր բնույթը:
Հետազոտությունն իրականացվում է միջազգային ուղեցույցների համաձայն: Եթե բիոպսիան առողջությանը որևէ կերպ վնասեր, բժշկությունը վաղուց դրանից հրաժարված կլինեին:
Sign up here for our newsletter