News
Breast Care Center. կրծքագեղձի առողջության կենտրոն
19 November 2021 | News | Gynecological tumors | Gynecology and Women's Health | Mammography
«Նաիրի» բժշկական կենտրոնում գործում է կրծքագեղձի առողջության պահպանման կենտրոն, որն ապահովում է կրծքագեղձի հիվանդությունների վաղաժամ հայտնաբերում` վերջին սերնդի մամոգրաֆիայի, համակարգչային տոմոգրաֆիայի, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի, ուլտրաձայնային, լաբորատոր հետազոտությունների և Tumor Board առաջատար մասնագետների թիմային աշխատանքի շնորհիվ:
Մամոգրաֆի առավելություններն են.
- Siemens Mammomat Revelation մամոգրաֆը Low dose նորագույն տեխնոլոգիայի շնորհիվ ունի բազմակի անգամ ցածր ճառագայթում,
- հետազոտությունը զերծ է տհաճ զգացողություններից,
- առաջին անգամ ստեղծված է կոնտրաստային մամոգրաֆիայի աննախադեպ հնարավորություն, ինչն ապահովում է առավելագույն ճշգրիտ ախտորոշում, որ հնարավոր է ստանալ նախքան բիոփսիան,
- հիմնավորված բիոփսիան խիստ ցուցում է ճշգրիտ բուժման ռազմավարություն մշակելու համար, որի ժամանակ կատարվում է ստերեոտաքսիկ բիոփսիա` 3D թիրախավորմամբ:
Արդյունքում առավելագույն ճշգրտությունը թույլ է տալիս հյուսվածք ստանալ անգամ 1մմ-ից փոքր գոյացությունից:
Կրծքագեղձի առողջության պահմանման կենտրոնը կոչված է ստեղծելու կրծքագեղձի հիվանդությունների վաղ հայտնաբերման մասնագիտական թիմ` Tumor Board, որն աշխատում է հետևյալ ընթացակարգով:
- Նախնական զննում պոլիկլինիկայում, գինեկոլոգիական կաբինետներում, որտեղ կատարվում են սքրինինգային հետազոտություններ և պացիենտի ինքնազննման ուսուցում:
- Յուրաքանչյուր շեղում հայտնաբերելու դեպքում ճշգրիտ նախագծվում է հետագա հետազոտությունների ուղեցույցը և ուղղորդում պացիենտին կրծքագեղձի առողջության պահպանման կենտրոն:
- Կենտրոնում կատարվում է մամոգրաֆիա, կրծքագեղձի էքսպերտ դասի ուլտրաձայնային հետազոտություն, մագնիսառեզոնանսային, համակարգչային տոմոգրաֆիաներ, լաբորատոր (օնկոմարկերների որոշում) և հյուսվածաբանական հետազոտություններ:
- Ելնելով ախտորոշումից, բուժման տակտիկան որոշվում է Tumor bord-ի հոգատար խորհրդակցության արդյունքում, որին մասնակցում են մամոլոգ, օնկոգինեկոլոգ, ռադիոլոգ, հյուսվածաբան, քիմիաթերապևտ:
Իսկ հոգեբանն ու էսթետիկ վիրաբույժը կօգնեն արագ և սահուն վերականգնել Ձեր առողջությունը:
Տեղեկատու հեռախոսահամար 8900, +37491555156
Sign up here for our newsletter