News
Գլխուղեղի վիրահատությունները դարձել են անվտանգ
06 September 2022 | News | Brain, Vertebral column | Arman P. Hakobyan
«Նաիրի» բժշկական կենտրոնում արդեն հինգ տարի է, ինչ ներդրվել է գլխուղեղի վիրահատությունների կատարման անվտանգ և նոր մեթոդ: Ներկայում կենտրոնի նյարդավիրաբուժական թիմը հասել է մասնագիտական այնպիսի բարձունքի, որ գլխուղեղի ուռուցքով հիվանդների վիրահատություններն իրականացնում է նրանց պարզ գիտակցության պայմաններում՝ այսինքն արթուն վիճակում:
Դժվար է պատկերացնել գլխուղեղի ուռուցքի կամ որևէ գոյացության վիրահատություն, որի ընթացքում հիվանդը քնած չէ: Դա իրականություն է՝ վիրահատական միջամտության ամբողջ ընթացքում հիվանդի գիտակցությունը պարզ է, հաղորդակցվում է բժշկի հետ, պատասխանում հարցերին, իսկ բժիշկը կատարում է վիրահատություն:
Գլխուղեղի վիրահատության այդպիսի մոտեցումն անհրաժեշտ է, որպեսզի հստակ քարտեզագրվի գլխուղեղը, հսկվեն ձեռքերի, ոտքերի շարժումների և խոսքի համար պատասխանատու կենտրոնները: Այս մեթոդը թույլ է տալիս խուսափել
վիրահատության ժամանակ կարևոր կենտրոնների վնասումից և հետվիրահատական շրջանում զերծ մնալ ձեռքի, ոտքի, խոսքի գործառույթների խանգարումներից:
Շատ կարևոր է, որ վիրահատության ժամանակ հիվանդը ցավ չի զգում և միևնույն ժամանակ արթուն է:
Այս արդյունքին հասնելու համար կիրառվում են նեյրոնավիգացիոն, նեյրոմոնիթորինգի համակարգեր, որոնք նորագույն մեթոդների , մոտեցումների հետ զուգակցելով՝ գլխուղեղի տարբեր ախտահարումներով հիվանդների վիրահատությունները դարձնում են առավել ապահով:
Sign up here for our newsletter