News
Հայ-ֆրանսիական ռադիոլոգների գիտական կոնֆերանս
03 December 2016 | News | Computed Tomography | Kostan S. Ghalumyan
Ռադիոլոգների հայկական ասոցիացիան Նաիրի բժշկական կենտրոնի հետ միասինհամատեղ դեկտեմբերի 4-6, 2016 թ. անցկացրեց հայ-ֆրանսիական գիտաժողով, նվիրված էպիլեպսիայով տառապող երեխաների և մեծահասակների ախտորոշման խնդիրների շուրջ:
Համաժողովին ելույթ ունեցան Մոնպելյեի համալսարանական հիվանդանոցի բժիշկները (Ֆրանսիա) Նիկոլա Մանժո Դե Շանֆելդը, Կողբե Եսոն կլինիկայի նյարդաբան Կարեն Մխիթարյանը (Փարիզ, Ֆրանսիա), ինչպես նաև Էրեբունի ԲԿ-ի առաջատար մասնագետ-նյարդաբան Նունե Եղիազարյանը և Արաբկիր ԲԿ-ի մասնագետ բժիշկ Բիանա Սուխուդյանը։
Ելույթ ունեցողները իրենց զեկույցներում բարձրացրել էին Հայաստանում էպիլեպսիայով պացիենտների ախտորոշման և բուժման խնդիրները իսկ օտարերկրյա մասնագետները՝ ներկայացրել էին Ֆրանսիայում և Եվրոպայում օգտագորշվող նորագույն մեթոդները և տեխնիկան այս հիվանդության հայտնաբերման և բուժման համար:
Համաժողովին ներկա առաջատար ռադիոլոգները և նյարդաբանները եկան համաձայնության աշխատել էպիլեպսիայով հիվանդների ՄՌՏ ախտորոշման մեկ արձանագրությամբ:
Համաժողովի հրավիրված առաջատար մասնագետները և փորձագետները Նաիրի ԲԿ-ում կատարեցին ՄՌՏ սարքավորման մոդիֆիկացիա և ներդրեցին էպիլեպսիայի ախտորոշման նոր պրոտոկոլ, որը հնարավոր կդարձնի ոչ միայն կրճատել հետազոտության ժամանակը, այլև բարձրացնել ախտորոշման որակական մակարդակը: Այս ձևաչափը համապատասխանում է համաշխարհային չափանիշներին:
Այս նոր ձևաչափով Նաիրի ԲԿ-ում հետազոտվեցին տարբեր տարիքային խմբերի էպիլեպսիայի կասկածով 20 հիվանդ, որոնց մեծ մասը նախկինում ՄՌՏ հետազոտություն էին անցել Հայաստանի և արտերկրի տարբեր կլինիկաներում և ըստ ՄՌՏ պատկերի նրանց մոտ չեր հաստատվել էպիլեպսիայի ախտորոշումը։
Համաձայն նոր արձանագրության Նաիրի ԲԿ-ում այդ հիվանդությունը հայտնաբերվեց և գրանցվեց:
Հիվանդները շատ գոհ էին ինչպես հետազոտություն անցկացնող մասնագետներից և ողջ անձնակազմից, այնպես էլ նոր արձանագրությունների բարձր ճշգրտության ախտորոշիչ հնարավորություններից: Կոնֆերանսի բոլոր մասնագետները ակտիվորեն մասնակցում էին քննարկումներին և պացիենտի հետազոտության գործընթացին:
Էպիլեպսիայով տառապող հիվանդների ախտորոշումը ըստ ՄՌՏ միջազգային չափանիշներին համապատասխանող նոր պրոտոկոլների Նաիրի ԲԿ-յում կկրի մշտական բնույթ, բարձրացնելով հիվանդության ախտորոշման սանդղակի մակարդակը Հայաստանում, համապատասխանեցնելով այն միջազգային չափանիշների:
Sign up here for our newsletter