News
Հայտնի է տարբեր առարկաների վրա կորոնավիրուսի կյանքի տևողությունը
23 March 2020 | News | Therapy
Նոր կորոնավիրուսը մակերևույթների մեծ մասի վրա մնում է մոտավորապես 72 ժամ, պարզել են գիտնականները: Մասնագետների աշխատանքը հրապարակել է The New England Journal of Medicine:
Հետազոտողները համեմատել են, թե ինչպես են պանդեմիա առաջացնող SARS-CoV-2 վիրուսը և նրա նախորդ SARS-CoV-1 տարածվում տարբեր պայմաններում: Պարզվել է, որ երկու վիրուսն էլ ազդում են գրեթե միանման: Դրանք իրենց կենսունակությունն ավելի լավ պահպանում են պլաստիկի և չժանգոտվող պողպատի վրա, քան, օրինակ, պղնձի և ստվարաթղթի վրա:
Նշվում է, որ օդում հիվանդության հարուցիչը պահպանվում է մինչև երեք ժամ: Այսպիսով, դա հաստատում է, որ կորոնավիրուսով վարակումը հնարավոր է օդակաթիլային ճանապարհով, եզրակացրին մասնագետները:
Sign up here for our newsletter