News
Հազվադեպ վիրահատական դեպք. փայծաղի լապարոսկոպիկ վիրահատություն
23 April 2021 | News | Gastroenterologist | Andranik I. Adamyan
Հիվանդի մոտ արյան համակարգի հիվանդության պատճառով առաջացել է փայծաղի գիգանտ չափերի մեծացում։
Կատարվել է փայծաղի լապարոսկոպիկ հեռացում։
Հետվիրահատական շրջանն անցել է հարթ, հիվանդը դուրս է գրվել հիվանդանոցից։
Այս դեպքի բացառիկությունը նրանումն է, որ հեռացված փայծաղի չափը եղել է 35 սմ, իսկ քաշը՝ մոտավորապես 12 կգ։
Ըստ միջազգային գրականության տվյալների՝ նման չափերի փայծաղի հեռացում կատարվել է ընդամենը մի քանի անգամ։
Նշենք, որ, ընդհանրապես, փայծաղի լապարոսկոպիկ վիրահատություն կատարվում է հազվադեպ՝ կապված վերջինիս տոպոգրաֆիկ անատոմիական տեղակայության, օրգանի փխրունության և օրգանի ինտենսիվ այրան մատակարարման հետ։
Վիրահատությունն իրականացվել է ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության թիվ 1 բաժանմունքի թիմի կողմից` պրոֆեսոր Անդրանիկ Ադամյանի ղեկավարությամբ:
Sign up here for our newsletter