News
Կատարակտայի ախտորոշման ինովացիոն մեթոդներ ակնաբուժական կլինիկայում
25 February 2017 | News | Ophthalmology
Կատարակտան աչքի ոսպնյակի պղտորումն է, հիվանդություն, որը հաճախ է հանդիպում տարեց մարդկանց շրջանում՝ օրգանիզմի ընդհանուր ծերացման պատճառով՝ ծերունական կատարակտա:
Դրա հետ կապված շատ կարեւոր է ակնաբույժի մոտ պարբերական զննում անցնելը, ինչը թույլ կտա կատարակտան հայտնաբերել վաղ փուլում:
Ոսպնյակի պղտորման առաջին ախտանշանը տեսողության սրության խանգարումն է կամ նվազումը, սակայն նման գանգատները կարող են միանգամայն տարբեր լինել՝ կախված պղտորման ինտենսիվությունից եւ պղտորման տեղադրությունից: Ոսպնյակի ոչ մեծ չափի պղտորումները կարող են տեսողության վրա չազդել, եւ մարդը փոփոխությունները չի նկատում, եթե նույնիսկ դրանք բբի շրջանում են տեղադրված (օրիակ՝ բեւեռային կատարակտայի դեպքում): Ոսպնյակի ավելի ընդարձակ պղտորման դեպքում, հատկապես եթե այն կենտրոնական տեղադրություն ունի, տեսողության սրությունը նվազում է մեծ կամ փոքր աստիճանով: Ոսպնյակի ամբողջական պղտորման դեպքում աչքը լիովին զրկվում է առարկայական տեսողությունից, սակայն պահպանվում է լույսը զգալու հատկությունը՝ լուսազգացողությունը:
Կատարակտայով հիվանդի զննումը այնքան էլ պարզ խնդիր չէ: Ոսպնյակում արտահայտված պղտորումների առկայության դեպքում, շատ բարդ է, երբեմն անհնար է ակնաբուժական ստանդարտ մեթոդներով ապակենման մարմնի կամ ցանցաթաղանթի վիճակի հետազոտություն կատարել: Դրա հետ կապված պահանջվում են մի շարք լրացուցիչ, մասնագիտացված հետազոտություններ:
Կատարակտայով հիվանդների զննման ամբողջ պրոցեսը կարելի է հետեւյալ մեթոդների բաժանել, որոնք կատարվում են կատարակտայի ախտորոշման կաբինետում.
1. Աչքի զննման ստանդարտ (սովորական) մեթոդներ՝
- Տեսողության սրության որոշում (վիզոմետրիա)
- Տեսողության դաշտերի հետազոտություն (պերիմետրիա)
- Ներակնային ճնշման չափում (տոնոմետրիա)
- Աչքի առաջնային ճեղքի հետազոտություն (բիոմիկրոսկոպիա)
- Ակնահատակի զննում (օֆտալմոսկոպիա)
2. Հետազոտության լրացուցիչ (հատուկ) մեթոդներ, որոնց կատարումը յուրաքանչյուր հիվանդի համար պարտադիր է՝
- Ռեֆրակտոմետրիա
- Օֆտալմոմետրիա
- Ակնախնձորի առաջա-հետին առանցքի որոշում (ԱՀԱ) (А-ռեժմում ուլտրաձայնային հետազոտության (ՈւՁՀ) սքանավորում
3. Հետազոտության լրացուցիչ (հատուկ) մեթոդներ ըստ ցուցումների կատարվող՝
- В-ռեժիմում ՈւՁՀ
- Ուլտրաձայնային բիոմիկրոսկոպիա
- Էնդոթելային բիոմիկրոսկոպիա
4. Հետազոտության լաբորատոր մեթոդներ (հոսպիտալացմանը նախապատրաստելու շրջանակում):
Դրանից բացի, կատարակտայի (տարիքային, բնածին, բարդացված, վնասվածքային եւ այլն) ախտորոշման կաբինետում հնարավորություն կա՝
- ԻՕԼ-ի (ինտրաօկուլյար լինզա) ճշգրիտ հաշվարկի միջոցով ցանկալի ռեֆրակցիայի ստացում,
- մուլտիֆոկալ ոսպնյակ (ինչպես հեռվի, այնպես էլ մոտիկի գերազանց տեսողություն),
- էնդոթելային բջիջների հաշվարկ:
Ախտորոշման հետազոտությունների առաջին խմբի մեջ են մտել ստանդարտ օֆտալմոլոգիական զննման մեթոդները: Հատուկ ուշադրություն է դարձվում բիոմիկրոսկոպիային՝ ակնախնձորի հետազոտություն հատուկ սարքով՝ ճեղքավոր լամպով: Ճեղքավոր լամպը յուրահատուկ մանրադիտակ է եւ ակնաբույժի հիմնական գործիքներից մեկն է: Այն թույլ է տալիս ստանալ ոսպնյակի օպտիկական ճեղքը, մանրակրկիտ եւ մեծ խոշորացմամբ հետազոտել դրա կառուցվածքը, որոշել պղտորման առավելագույն տեղադրությունը եւ տարածականությունը, գնահատել ոսպնյակի դիսլոկացիան (տեղաշարժը):
Երկրոդ խմբի մեջ են մտել այն մեթոդները, որոնք անհրաժեշտ են արհեստական ոսպնյակի (ինտրաօկուլյար լինզա, ԻՕԼ) հզորության հաշվարկի համար, որում որպես ելքային տվյալներ պետք է դնել օֆտալմոմետրիայի (հետազոտություն, որը թույլ է տալիս որոշել եղջերաթաղանթի բեկող ուժը) եւ առաջա-հետին առանցքի ցուցանիշները:
Երրորդ խմբում այն մեթոդներն են, որոնք աչքի վիրաբույժը նշանակում է ըստ ցուցումների, որոնք անհրաժեշտ են վիրահատության այս կամ այն տեխնիկայի, ԻՕԼ-ի տեսակի եւ այլնի ընտրության համար: В-ռեժիմում ՈւՁՀ-ն հիմնականում կիրառվում է ոսպնյակում եւ ապակենման մարմնում արտահայտված պղտորման դեպքում ախտորոշում կատարելու եւ ակնախոռոչի կառուցվածքում փոփոխությունների տեղորոշման համար, նաեւ դրանց բնույթի եւ տարածվածության որոշման համար:
«Նաիրի» ԲԿ-ի մասնագետների փորձը եւ Աչքի կլինիկայի ժամանակակից զինվածությունը հնարավորություն են տալիս կատարակտան հեռացնել նույնիսկ ամենաբարդ դեպքերում՝ հասունացած (կոշտ) եւ վնասվածքային կատարակտա, ոսպնյակի տեղաշարժ, եղջերաթաղանթի դիստրոֆիա, շաքարախտ եւ ուղեկցող այլ հիվանդություններ:
Հիվանդներին բուժելիս հաշվի են առնվում բժշկին դիմելու ժամկետը, կատարակտայի զարգացման փուլը եւ հիվանդի անհատական առանձնահատկությունները:
Աչքի կատարակտայի իսկապես միակ արդյունավետ բուժման ձեւը վիրահատական միջամտությունն է՝ պղտորված ոսպնյակի հեռացումը եւ այն արհեստականով փոխարինելը:
Առավել մանրամասն տեղեկությունների կամ գրանցման համար զանգահարեք +374 10 502 522, +374 91 555 156, 8900 հեռախոսահամարներով:
Դիտեք մեր youtube-ի ալիքով:
Sign up here for our newsletter