Home / News / «Կոկսա-Նաիրի» կլինիկա՝ օրթոպեդիայի նոր հնարավորություններ Հայաստանում

News

«Կոկսա-Նաիրի» կլինիկա՝ օրթոպեդիայի նոր հնարավորություններ Հայաստանում

15 December 2016 | News | Orthopedics and Traumatology, "Coxa" Clinic | Hrachya G. Harutyunyan

2016 թ. մարտին Նաիրի ԲԿ-ն Կոկսա օրթոպեդիկ կլինիկայի հետ համատեղ ստեղծեցին Կոկսա-Նաիրի կլինիկան, որինպատակն է էնդոպրոթեզավորման ոլորտի համաշխարհային ձեռքբերումների ներդնումը Հայաստանում:

Աշխարհի բնակչության մոտ մեկ երրորդը տառապում է հենաշարժողական համակարգի տարբեր խանգարումներով: Հոդերի հիվանդությունները առաջատար տեղ են զբաղեցնում տվյալ պաթոլոգիայում և հաճախ հանգեցնում են հաշմանդամության զարգացմանը:

Ֆիննական Կոկսա կլինիկաի առաջատար մասնագետների հետ համատեղ Կոկսա-Նաիրի կլինիկայում իրականացրեցին ծնկի և կոնքազդրային հոդերի էնդոպրոթեզավորում և հոդերի ռեվիզիա, որն իրենից ներկայացնում է վաղ շրջանում պրոթեզավորված և մաշված կամ բարդեցված հոդերի կրկնակի պրոթեզավորում: Այսպիսի վիրահատություն առաջին անգամ անցկացվեց Հայաստանում՝ հայ-ֆիննական Կոկսա-Նաիրի կլինիկայում: Կոկսա-Նաիրի կլինիկայում այս վիրահատությունների որակը և մակակարդակը լիովին համապատասխանում է Ֆինական կլինիկայի տվյալներին, իսկ գնի և հարմարավետության տեսանկյունից զգալիորեն մատչելի է հիվանդի համար:

Հոդի էնդոպրոտեզավորումը ՝ հոդի բաղադրիչների իմպլանտանտներով փոխարինման վիրահատություն է, որոնք ունեն առողջհոդի անատոմիկ ձև և թույլ են տալիս կատարել բոլոր շարժումները: Հոդի էնդոպրոթեզավորման նպատակը՝ ցավային սինդրոմինվազեցումն է և հոդի ֆունկցիայի վերականգնումը: :Հոդի փոխարինումը ՝ էֆֆեկտիվ, իսկ երբեմն էլ հոդի ֆունկցիայիվերականգնման միակ եղանակն է, որը թույլ է տալիս բարելավել մարդու կյանքի որակը : Այսպիսի վիրահատություններից հետո հիվանդը մոռանում է հոդերի ցավերի մասին և վերադառնում է իր ակտիվ կյանքին:

Էնդոպրոթեզավորման համար օգտագործվում են էնդոպրոթեզներ արտադրող առաջատար ֆիրմաների պրոթեզները:Յուրաքանչյուր պրոթեզ անցնում է բազմաստիճան ստուգում և ունի սերտիֆիկացում:

Նյութը, որից պատրաստված են հոդերիէնդոպրոթեզները ունեն բարձր դիմացկունություն և ծառայում են միջինում 15-20 տարի, իսկ շատ դեպքերում նույնիսկ 30 տարի: Մետաղական էնդոպրոթեզները պատրաստված են տարբեր չժանգոտող մետաղական խառնուրդներից:

Էնդոպրոթեզավորման վիրահատությունը հաճախ է կիրառվում տարբեր հիվանդությունների և հոդային համակարգիվնասվածքների ժամանակ.

  • Դեգեներատիվ-դիստրոֆիկ հիվանդություններ (բոլոր տեսակի օստեոարթրոզներ և արթրիտներ),
  • Բեխտերևի հիվանդություն, որն ուղեկցվում է հոդերի դեստրուկցիայով,
  • Ազդրային ոսկրի գլխիկի ասեպտիկ նեկրոզ; Ներհոդային կոտրվածքներ,
  • Հոդերի դիսպլազիա,
  • Ազդրի վզիկի կոտրվածք և այլն:

Վիրահատության բացարձակ հակացուցումներն են՝

  • սիրտ-անոթային, բրոնխիալ-թոքային համակարգի հիվանդությունները դեկոմպենսացիայի փուլում,
  • թարախային ինֆեկցիայի օջախի առկայությունը (տոնզիլիտներ, կարիեսի ենթարկված ատամներ, քրոնիկական հայմորիտներ և օտիտներ, մաշկի պուստուլյոզ հիվանդություններ),
  • հոգեկան և նյարդամկանային խանգարումներ,
  • հոդի շրջանում ակտիվ կամ գաղտնի ինֆեկցիան երեք ամսից ավելի քիչ վաղեմությամբ,
  • կմախքի անհասունությունը,
  • պոլիալերգիան,
  • ազդոսկրի ոսկրածուծի խողովակի բացակայությունը,
  • ստորին վերջույթների անոթների սուր հիվանդություններ (թրոմբոֆլեբիտ, թրոմբոէմբոլիա)։

Համեմատական հակացուցումներն են՝

  • օնկոլոգիական հիվանդությունները,
  • քրոնիկական սոմատիկ հիվանդությունները,
  • լյարդի անբավարարությունը,
  • 3-րդ աստիճանի ճարպակալումը:

Հոդերի յուրաքանչյուր հիվանդության համար հատուկ են որոշակի նշաններ, որոնցով դրանք տարբերվում են միմյանցից: Սակայն այդ բոլորին հատուկ են հետևյալ ախտանիշները՝ ցավ հանգիստ ժամանակ, ֆիզիկական ծանրաբեռնվածությունից առաջ և հետո, ճնշվածություն, շարժումների սահմանափակում; տեղային փոփոխություններ վնասված շրջանում՝ մաշկի կարմրություն, զգայունության խանգարում, ջերմության բարձրացում, ոսկրային և աճառային հյուսվածքի դեֆորմացիա, այտուցվածություն; շարժվելիս ճռթճռթոց և ջղաձգություն: Այս ամենը հանգեցնում է ոչ միայն կյանքի որակի զգալի անկման, այլև հիվանդի հաշմանդամության, ինքնասպասարկման ունակության նվազեցման:

Եթե հոդերի մշտական ցավը խանգարում է հիվանդին կատարել ամենապարզ առօրյա շարժումները, խաթանում է նորմալ կենսառիթմը, անհրաժեշտ է դիմել օրթոպեդ-վնասվածքաբանի խորհրդատվությանը: Հիվանդին կհետազոտեն, կկատարեն վնասված հոդի ռենտգեն հետազոտություն և կորոշեն տվյալ պաթոլոգիայի բնույթը:

Էնդոպրոթեզավորման վիրահատությունը լինում է ամբողջական (տոտալ), կամ ոչ ամբողջական (մասնակի): Մասնակի էնդոպրոթեզավորման ժամանակ իրականացվում է միայն հոդի մաշված հատվածների փոխարինում, օրինակ՝ ոսկրի գլխիկի կամ հոդային խոռոչի: Այդ պատճառով այսպիսի վիրահատությունը նաև միաբևեռ էնդոպրոթեզավորում են անվանում: Ի տարբերություն միբևեռ էնդոպրոթեզավորման՝ տոտալ պրոթեզավորման դեպքում ամբողջ հոդը փոխարինվում է էնդոպրոթեզով:

Վիրահատությունից առաջ իրականացվում է հիվանդի մանրակրկիտ հետազոտություն, որի ընթացքում որոշվում են վիրաբուժական միջամտության անցկացման ցուցումներն և հակացուցումները, ինչպես նաև կատարվում է անհրաժեշտ պրոթեզի մանրակրկիտ չափում և ընտրություն: Սովորաբար հոդերի էնդոպրոթեզավորման վիրահատություններն ընթանում են առանց լուրջ բարդությունների և թույլ են տալիս գրեթե բոլոր դեպքերում հասնել հիվանդի շարժունակության ակտիվության վերականգնման, ինչպես նաև ազատել նրան բազմամյա ցավից:

Հոդերի էնդոպրոթեզավորման ինովացիոն մեթոդը այսօր հանդիսանում է առաջատար ամբողջ աշխարհում, քանի որ հոդի էնդոպրոթեզավորումից հետո հիվանդը կարողանում է ոտքի կանգնել և քայլել վիրահատության օրը, իսկ հաջորդ օրը բարձրանալ և իջնել աստիճաններով: Նույն մեթոդը ապահովում է կայուն ցավազրկում հետվիրահատական փուլի 3-4 օրվա ընթացքում, որը ոչ միայն հարմարավետություն է ստեղծում հիվանդի շարժողական ֆունկցիան վերականգնելու համար, այլև անհրաժեշտ պայման է հանդիսանում հիվանդի լիարժեք նորմալ ակտիվությանը արագ վերադառնալուն:

Բուժման ընթացքի հաջողության անբաժան մասը և գրավականն են հանդիսանում վիրահատությունից հետո, առաջին իսկ ժամերի ընթացքում, հոդի վաղաժամ վարժումը, որն իրականացնում են ֆիննական Կոքսա կլինիկայում հատուկ վերապատրաստում անցած Նաիրի ԲԿ-ի ռեաբիլիտոլոգների թիմը:




Similar articles

Sign up here for our newsletter