Home / News / Վերջին սերնդի մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆ` Siemens Magnetom VIDA 3T

News

Վերջին սերնդի մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆ` Siemens Magnetom VIDA 3T

20 June 2022 | News | Magnetic Resonance Imaging

«Նաիրի» բժշկական կենտրոնի ռադիոլոգիայի բաժանմունքը համալրվել է վերջին սերնդի` ԱՊՀ տարածաշրջանում միակ Siemens Magnetom VIDA 3 տեսլա հզորությամբ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆով, որն ունի մի շարք առավելություններ:

Սարքը համալրված է BIOMATRIX տեխնոլոգիայով, որի շնորհիվ.

- ստանում ենք առավել հստակ պատկեր` շարժողական արտեֆակտերի զրոյացման հաշվին,
- մագնիսական դաշտը մեծանում է 2 անգամ, որի օգնությամբ ստացած հստակ պատկերը հատկապես կարևոր է տեսողական նյարդի, ողնուղեղի, հոդերի ախտահարումների ախտորոշման ժամանակ,
- կրճատվում է հետազոտության տևողությունը (որպես օրինակ. անգիոռեժիմով գլխի հետազոտությունը նախկինում 20 րոպեի փոխարեն կատարվում է 12 րոպեում),
- պացիենտների հավաստմամբ, հետազոտությունն առավել հարմարավետ, հաճելի և անաղմուկ է,
- լրացուցիչ հայլիների առկայության շնորհիվ կլաուստրոֆոբիա ունեցող պացիենտները հնարավորություն ունեն տեսնել օպերատորին և ընդհանուր տարածքը,
- հետազոտվում են մինչև 200 կգ քաշ ունեցող պացիենտները,
- սքանավորման միջոցով հայտնաբերվում են այնպիսի մետաստազներ, որը համարժեք է իզոտոպային հետազոտություններին, և տևում է 10-15 րոպե,
- հետազոտում են և՛ հղիներին, և՛ նորածիններին, քանի որ պատկերներ ստանալու համար օգտագործվում է ոչ թե ճառագայթը, այլ միջուկային մագնիսական ռեզոնանսի ֆիզիկական երևույթը,
- հեշտացնոմ է նոր սերնդի էնդոպրոթեզ կրող պացիենտների հետազոտությունը՝ բացառությամբ կարդիոստիմուլյատորների, և ինսուլինային պոմպերի։

Արհեստական բանականության շնորհիվ Siemens Magnetom VIDA 3 տեսլան օգնում է բժշկին կատարել առավել արագ և անսխալ ախտորոշում։

Տեղեկատու՝  +37499991616



Sign up here for our newsletter