News
Լսողության հետազոտություն և պրոթեզավորում «Նաիրի» բժշկական կենտրոնում
15 May 2019 | News | ENT and Audiology
Հագեցված լինելով նորագույն սարքավորումներով «Նաիրի» ԲԿ գործող լսողական կենտրոնը հնարավորություն է տալիս ախտորոշել լսողության հետ կապված ցանկացած խանգարումներ:
Կենտրոնում իրականացվում են հետևյալ հետազոտությունները`բոլոր տարիքային խմբերում
- Վիդեոօտոսկոպիա`արտաքին լսողական անցուղու և թմբկաթաղանթի տեսագրում
- Տոնալ շեմքային աուդիոմետրիա`լսողության կորստի աստիճանը և տիպը գնահատող հետազոտություն
- Իմպեդանսոմետրիա`միջին ականջի ֆունկցիոնալ վիճակը գնահատող հետազոտություն
- Օտոակուստիկ էմիսսիայի գրանցում(DPOAE)`լսողական ռեցեպտորների գործունեությունը գնահատող հետազոտություն
- Լսողական պոտենցիալների(ԿԼՀՊ) գրանցում, որը հնարավորություն է տալիս ախտորոշել լսողության իջեցումը ինչպես մեծահասակների մոտ, այնպես էլ վաղ մանկական տարիքում`սկսած նորածնային հասակից:
- Կենտրոնի աշխատանքը չի սահմանափակվում միայն ախտորոշմամբ, այստեղ իրականացվում է լսողապրոթեզավորում SIEMENS ընկերության թվային լսողական սարքերով:
Sign up here for our newsletter