Home / News / Ֆրանսահայ բժիշկների այցը Նաիրի ԲԿ

News

Ֆրանսահայ բժիշկների այցը Նաիրի ԲԿ

07 April 2021 | News

Պատերազմի օրերին ֆրանսահայ բժիշկների նախաձեռնությամբ ստեղծվել է «Santé Arménie» հիմնադրամը, որի նպատակն է օժանդակել, սեփական փորձը փոխանցել հայ բժիշկներին՝ դարձնելով Հայաստանի առողջապահությունն ավելի մրցունակ:

Հերթական այցի շրջանակում իմունոլոգ, քիթ-կոկորդ-ականջաբան, ուռուցքաբան և այլ մասնագետներ հայաստանյան գործընկերների հետ քննարկել են համագոծակցության ծրագրերը:

Հայտնի մասնագետները «Նաիրի» բժշկական կենտրոնում կատարել են բարդ դեպքերին վերաբերող խորհրդատվություններ, բացառիկ վիրահատություններ:

Ֆրանսիայի առաջատար մասնագետ, Փարիզի «Նեկկեր» համալսարանական հիվանդանոցի մանկական քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Նոել Եղյա Գարաբեդյանն այցի շրջանակում կատարել է բացառիկ վիրահատություններ՝ վերականգնելով պատերազմի ժամանակ վնասվածքներ ստացած զինվորների լսողությունը:

Սորբոնի համալսարանի աուտոիմուն հիվանդությունների մասնագետ, պրոֆեսոր Արսեն Մեքինյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում ռևմատոլոգիական բարդ հիվանդություններով տառապող պացիենտների խորհրդատվություններ է կատարել: Պրոֆեսոր Մեքինյանը, փաստելով հայ բժիշների բարձր պրոֆեսիանալիզմը, ընդգծեց, որ կլինիկայում հնարավոր է կատարել բոլոր անհրաժեշտ հետազոտությունները: Այս ամենը հաշվի առնելով՝ նախատեսվում է ստեղծել մասնագիտացված կենտրոն, որտեղ կբուժվեն աուտոիմուն հիվանդություններով տառապող պացիենտները։

Ֆրանսիայի Gustave Roussy ուռուցքաբանական ինստիտուտի ուռուցքաբան պրոֆեսոր Շառլ Գոռ Հախվերդյանը հանդիպման ժամանակ նշեց, որ կենտրոնի հագեցվածությունը էլեկտրոնային համակարգով, նորագույն սարքավորումներով, բարձրակարգ մասնագետներով, լավագույն նախապայման են Հայաստանում ուռուցքաբանության բնագավառում միջազգային կլինիկական հետազոտությունների ծրագիր իրականացնելու համար:




Similar articles

Sign up here for our newsletter