News
Քննարկում JCI ստանդարտների վերաբերյալ
13 January 2025 |News
«Մենեջմենտ Միքս» խորհրդատվական ընկերության կողմից իրականացվեց «Նաիրի» ԲԿ-ի որակի կառավարման համակարգի գնահատում՝ հիվանդանոցների հավատարմագրման միջազգային JCI 8-րդ խմբագրության ստանդարտներին համապատասխան։
Հաշվետվությունը ներառում էր կատարված աշխատանքների մանրամասն վերլուծություն, ընթացիկ ծրագրերի գնահատում, ինչպես նաև առաջիկա քայլերի հստակեցում։ Բացի այդ, ներկայացվեցին JCI 8-րդ խմբագրության նոր պահանջները, որոնք ընդգծում են հիվանդանոցների գործունեության շարունակական բարելավման և հիվանդների անվտանգությունն ապահովելու կարևորությունը։
Սա ևս մեկ քայլ է «Նաիրի» ԲԿ-ի որակի կառավարումը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու, ինչպես նաև առողջապահական ծառայություններն էլ ավելի բարելավելու համար։
Similar articles
Sign up here for our newsletter