Home / News / Արագ, պարզ և հասանելի․ « Նաիրի» ԲԿ- ում լաբորատոր հետազոտությունը րոպեների հարց է

News

Արագ, պարզ և հասանելի․ « Նաիրի» ԲԿ- ում լաբորատոր հետազոտությունը րոպեների հարց է

03 April 2023 | News | Laboratory Diagnosis | Tamara I. Galstyan

«Նաիրի» ԲԿ- ի  լաբորատոր ախտորոշման բաժանմունքի  ժամանակակից սարքերի ու վերջին սերնդի անալիզատորների շնորհիվ՝  իրականացվում են կենսաքիմիական, կլինիկական, իմունոլոգիական, հորմոնալ և շճաբանական հետազոտություններ` տարբեր կենսաբանական նյութերում: 

Լաբորատորիայում գործում է շտապ ախտորոշման համակարգ` վերակենդանացման և անհետաձգելի բուժօգնության ծառայության պացիենտների համար: LIMS համակարգի ներդրմամբ՝  թվայնացվել է աշխատանքային գործընթացը: 

Պարբերաբար իրականացվում է  լաբորատոր հետազոտություններիի որակի ներքին հսկողություն:

Լաբորատորիան հագեցած է ոլորտի առաջատար արտադրողների նորագույն սարքավորումներով։

Վերջին ձեռքբերումներից հատկապես առանձնանում են`

Cobas Pure վերլուծիչը, որում միավորված է կենսաքիմիական և իմունաբանական հետազոտություններ:

  

Sysmex (UC-3500 UF-4000) մեզի ընդհանուր հետազոտություն իրականացնող ավտոմատ վերլուծիչը,որը ներառում  է կենսաքիմիական և մեզի նստվածքի ավտոմատ հետազոտման ֆունկցիաները՝ տրամադրելով ավելի քան 32 ցուցանիշ հաշված րոպեների ընթացքում, ներառյալ  ալբումին/կրեատինին ցուցանիշ,մանրէների առկայություն և տիպ:


Մանրէաբանական  հետազոտությունները  « Նաիրի» ԲԿ- ի  լաբորատորիայում իրականացվում են` ավտոմատացված (Vitek 2 Compact) վերլուծիչի օգնությամբ, որը թույլ է տալիս հնարավորինս սեղմ ժամկետում ստանալ առավել ծավալուն տվյալներ՝ օգտագործելով   եվրոպական առաջատար ընկերություննում (BioMerieux , Liofilchem )  արտադրած պատրաստի մանրէաբանական միջավայրեր, հակասնկային և հակամանրէային դիսկեր:

 



Similar articles

Sign up here for our newsletter