News
Շաքարային դիաբետի հետևանքով առաջացած անոթային խնդիրների բուժում
26 November 2018 | News | Venous system surgery, lymphology
«Նաիրի» ԲԿ անոթային վիրաբուժության բաժանմունքում իրականացվում են շաքարային դիաբետի հետևանքով առաջացած անոթային խնդիրների բուժում և վիրահատություններ: Իրականացվում են դիաբետիկ անգիոպաթիաների հետևանքով առաջացած անոթային բարդությունների վերացում, որոնք դրսևորվում են ստորին վերջույթներում՝ դիաբետիկ ոտնաթաթի, գանգրենայի և վերքի տեսքով:
Դիաբետիկ հիվանդների հետ աշխատելիս, անոթային խնդիրները լուծվում են համակարգված՝ մի քանի մասնագետների հետ համատեղ և ներառված են էնդոկրինոլոգներ, էնդովիրաբույժներ, անոթային վիրաբույժներ և սրտաբաններ: Այս հիվանդներին բուժելիս կամ վիրահատական միջամտություն իրականացնելիս անհրաժեշտ է, առաջին հերթին, արյան մեջ բալանսավորել շաքարի մակարդակը:
Դիաբետիկ ոտնաթաթի հետևանքով զարգացած գանգրենաների ժամանակ իրականացվում է վերջույթի հատում՝ համատեղ ուժերով կանխելով սպառնացող վտանգները:
Մեր նպատակն է. խուսափել բարդություններից և փրկել հիվանդի ոտքը:
«Նաիրի» ԲԿ անոթային վիրաբուժության բաժանմունքը հագեցած է ժամանակակից բժշկական սարքերով, որոնք նպաստում են ցանկացած խնդրի արդյունավետ բուժմանը:
Sign up here for our newsletter