Home / News / Ցանցաթաղանթի պաթոլոգիաների ախտորոշում ակնաբուժական կլինիկայում

News

Ցանցաթաղանթի պաթոլոգիաների ախտորոշում ակնաբուժական կլինիկայում

28 February 2017 | News | Ophthalmology

Ցանցաթաղանթի պաթոլոգիաներ կարող են ի հայտ գալ տարբեր ընդհանուր եւ համակարգային հիվանդությունների դեպքում՝ հիպերտոնիկ հիվանդության, շաքարային դիաբետի, երիկամների եւ մակերիկամների հիվանդությունների, ինչպես նաեւ աչքերի եւ գանգուղեղային վնասվածքների, ուռուցքային հիվանդությունների դեպքում: Որոշ վարակիչ հիվանդություններ (գրիպ եւ այլն) նույնպես կարող են ցանցաթաղանթի հիվանդության բարդություն առաջացնել:

Ցանցաթաղաթի հիմնական հիվանդություններն են. հիպերտոնիկ ռետինոպաթիա, ցանցաթաղանթի ուռուցք, ցանցաթաղանթի անգիոպաթիա, ցանցաթաղանթի շերտավորում, դիաբետիկ ռետինոպաթիա, պատռվածք եւ մակուլոդիստրոֆիա:

Ցանցաթաղանթի պաթոլոգիայի զարգացման հիմնական «ռիսկային խմբերում» են.

  • Միջին եւ բարձր աստիճանի կարճատեսություն ունեցող մարդիկ,
  • Հղի կանայք,
  • Շաքարային դիաբետով տառապող անձինք:

Ցանցաթաղանթի կառուցվածքում ցանկացած փոփոխություն կարող է հանգեցնել աչքի աշխատանքի փոփոխության եւ տեսողության վատացման:

Վաղ փուլում այդ հիվանդությունները, որպես կանոն, աննկատ են զարգանում, եւ դրանք հնարավոր է հայտնաբերել միայն լիարժեք հետազոտության դեպքում:

«Նաիրի» ԲԿ Աչքի կլինիկայում ցանցաթաղանթի պաթոլոգիայի ժամանակակից եւ բարձրորակ ախտորոշման համար իրականացվում են բոլոր անհրաժեշտ հետազոտոտությունները՝ նոր տեխնոլոգիաների եւ սարքավորումների օգտագործմամբ եւ հաջորդող բուժումով:

Ցանցաթաղանթի հիվանդությունների ախտորոշման հիմքը վիզոմետրիան է (տեսողության սրության հետազոտումը), ինչպես նաեւ ցանցաթաղանթի ստուգումը հատուկ ֆունդուս-լինզաների օգնությամբ:

Համակարգչային տոմոգրաֆիայով (ОКТ) հետազոտությունը թույլ է տալիս հայտնաբերել պաթոլոգիական պրոցեսները ամենավաղ փուլերում, երբ փոփոխությունները դեռ տեսանելի չեն բժշկի համար:

Անհրաժեշտության դեպքում հիվանդը ֆլոուրեսցենտային անգիոգրաֆիա կարող է անցնել, հետազոտություն, որը թույլ կտա որոշել ցանցաթաղանթի վնասվածության տեսանելի եւ ոչ տեսանելի օջախի իրական չափերը, որոշել հիվանդի օպտիմալ բուժման եւ հսկողության տակտիկան:

Ցանցաթաղանթի ФАГ (աչքի հատակի ֆլյուռոանգիգրաֆիա) անցկացվում է.

  • Շաքարային դիաբետի դեպքում ՝ աչքի բարձր սրության պարագայում թաքնված փոփոխությունների վաղ ախտորոշման համար,
  • Տարիքային մակուլոդեգեներացիայի դեպքում (թաքնված նեովասկուլյարիզացիայի որոշման համար),
  • Աչքի անոթային թաղանթի ուռուցքների դեպքում՝ բարորակ եւ չարորակ պրոցեսների տարբերկման համար,
  • Ցանցաթաղանթի արյան մատակարարման խախտումների դեպքում (ցանցաթաղանթի կենտրանական երակի եւ նրա ճյուղավորումների թրոմբոզ, օկլյուզիա),
  • Կենտրոնական խորիոռետինիտի (ցանցաբորբ) դեպքում՝ ֆիլտրացիայի կետի հայտնաբերման եւ լազերային բուժման տակտիկայի որոշման համար։

Տարբեր ծագման մակուլոպաթիայի ախտորոշման համար Նաիրի ԲԿ Աչքի կլինիկայում իրականացվում է.

  • Աչքի հատակի ֆլյուռոանգիագրաֆիա,
  • Աչքի հատակի ֆոտո, աուտոֆլյուորեսցենցիա (Zeiss Ֆունդուս խցիկ),
  • Ցանցաթաղանթի շերտերի վիզուալիզացիա (ОКТ),
  • Աչքի խնձորակի սոնոգրաֆիա (B-scan),
  • Աչքի երկարության որոշում (А-scan):

Առավել մանրամասն տեղեկությունների կամ գրանցման համար զանգահարեք +374 10 502 522, +374 91 555 156, 8900 հեռախոսահամարներով:



Similar articles

Sign up here for our newsletter