News
Նարեկ Մելքոնյանը մասնակցել է Եվրոպական ուրոլոգների ասոցիացիայի տարեկան կոնգրեսին։
03 April 2025 |News | Urology | Narek Raffiich Melkonyan
«Նաիրի» բժշկական կենտրոնի ուրոլոգ Նարեկ Մելքոնյանը մասնակցել է Եվրոպական ուրոլոգիական ասոցիացիայի 40-րդ հոբելյանական ամենամյա կոնգրեսին, որը տեղի է ունեցել մարտի 21-24-ը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում։
Կոնգրեսի ընթացքում ներկայացվել են ուրոլոգիայի ոլորտում կատարված նորագույն հետազոտությունները, որոնք հիմք են հանդիսացել բուժման պրոտոկոլների վերանայման համար։
Միջոցառման շրջանակում առաջատար ընկերություններն ներկայացրել են ուրոլոգիական նորարարական սարքավորումներ և մեթոդներ, որոնք հնարավորություն են տալիս կատարելագործել բուժման եղանակները։
«Նաիրի» բժշկական կենտրոնը հետևողական է ժամանակակից մեթոդների ներդրմանը՝ պացիենտներին առաջարկելով արդյունավետ բժշկական օգնություն։
Sign up here for our newsletter