News
Aplio i800 վերջին սերնդի ուլտրաձայնային համակարգը «Նաիրի» ԲԿ- ում
10 September 2019 | News | Ultrasound Diagnostics
«Նաիրի» բժշկական կենտրոնի ախտորոշման բաժանմունքը վերջերս համալրվեց Canon Medical Systems ընկերության Aplio i800 վերջին սերնդի համակարգով, որն, ըստ փորձագետների գնահատականի, աշխարհում լավագույն ուլտրաձայնային համակարգերից է։
Aplio i800 ուլտրաձայնային համակարգը հիմնված է պատկերի ստացման և վերակառուցման ամբողջությամբ նոր՝ ուլտրաձայնային փնջի կառուցման iBEAM, գերհստակ միկրոշերտերի ստացման iDMS slicing տեխնոլոգիաների վրա, ինչի շնորհիվ հնարավոր է տեսնել նախկինում «անտեսանելին»։ Համակարգը հագեցած է նոր դասի ակտիվ մատրիցային չորս տվիչներով, որոնցից յուրաքանչյուրը ծածկում է սովորական երկու տվիչների հաճախականության տիրույթը։
Aplio i800 ուլտրաձայնային համակարգը հնարավորություն է ընձեռում.
- ստանալ բյուրեղյա հստակ պատկեր մոտակա և հեռակա հատվածներում,
- կատարել ուլտրաձայնային շերտի հաստության ընտրություն,
- մինչև 50 սմ թափանցման բացառիկ հնարավորություն տալ, ինչը հեշտացնում է սկանավորել ցանկացած կազմվածքի պացիենտի,
- հստակ պատկերավորել մանր հոդերը,
- կատարել նույնիսկ մանր տրամաչափի նյարդերի ուլտրաձայնային հետազոտություն,
- տարբերակել մաշկային տարբեր ախտաբանություններ,
- հատուկ մատրիցային դուպլեքս տվիչի շնորհիվ իրականացնել ամբողջ մարմնի դոպլեր-դուպլեքս հետազոտություն միայն մեկ տվիչով՝ ինչպես վերին և ստորին
- վերջույթների անոթային համակարգի, այնպես էլ գլխուղեղը սնուցող քնային և ողնաշարային անոթային ցանցի,
- մազանոթային անոթավորման i-SMI տեխնոլոգիայի շնորհիվ գնահատել ամենափոքր մազանոթների հոսքը,
- բարձր տարածական թողունակությամբ և առանց արտեֆակտների կատարել նորագոյացությունների, ներանոթային վահանիկների տարբերակիչ ախտորոշում,
- հայտնաբերել վահանաձև գեղձի և կրծքագեղձի միկրոկալցինատները,
- լյարդի փաթեթի շնորհիվ գնահատել լյարդի հյուսվածքի առաձգականության կամ ֆիբրոզի, բորբոքման աստիճանները և տալ քանակական գնահատական,
Attenuation Imaging ապահովման միջոցով քանակապես գնահատել լյարդի ստեատոզները, ներառյալ` ոչ ալկոհոլային ճարպային լյարդի և ոչ ալկոհոլային ստեատոհեպատիտների գնահատում։
Համակարգն իր մեջ ներառում է մինչև 24Mhz հաճախականությամբ գերբարձր հաճախականության մատրիցային տվիչ, որն աննախադեպ է Հայաստանում:
Sign up here for our newsletter