Articles
Վահանաձև գեղձի ուռուցքներ
27 July 2021 | Popular articles | Head and neck surgery | Head and neck tumors | Aram G. Badalyan
էնդոկրին համակարգի ուռուցքների շարքում գերակշռում են վահանաձև գեղձի ուռուցքները:
Վահանաձև գեղձի քաղցկեղն առաջանում է, երբ վահանաձև գեղձում առողջ բջիջները փոփոխվում են և սկսում են աճել վերահսկողությունից դուրս՝ ձևավորելով ուռուցք:
3-6 անգամ ավելի հաճախ դիտվում է կանանց, քան տղամարդկանց մոտ, որը կապում են կանանց մոտ էնդոկրին համակարգում գործընթացների մեծ ինտենսիվության հետ:
Վահանաձև գեղձի քաղցկեղի բոլոր տեսակների մեջ գերակշռող է պապիլյար կարցինոման, որը հանդիպում է 80% դեպքերում:
Տարածվածության երկրորդ տեղում է ֆոլիկուլյար կարցինոման (մոտավորապես 13%):
Նրանց առանձնահատկություններից են դանդաղ աճը և բարենպաստ ելքը՝ վաղ հայտնաբերելու և համապատասխան բուժման դեպքում:
Ավելի հազվադեպ հանդիպում են մեդուլյար և անապլաստիկ քաղցկեղի տեսակները, որոնք շատ ավելի ագրեսիվ ընթացք ունեն:
Ռիսկի գործոններ են համարվում երիտասարդ տարիքում ճառագայթման ենթարկվելը, վահանաձև գեղձի մեծացումը, ժառանգական նախատրամադրվածությունը և այլն:
Հիմնական ախտորոշիչ մեթոդներն են.
- գեղձի ուլտրաձայնային հետազոտությունը
- բարակ ասեղային պունկցիոն բիոփսիան (ԲԱՊԲ)
Բուժման հիմնական մեթոդը վիրաբուժական է՝ վահանաձեւ գեղձի մասնահատում կամ ամբողջական հեռացում: Որոշ դեպքերում հեռացվում են նաև գեղձի հարակից ավշային հանգույցները: Վիրահատության ծավալը կախված է ուռուցքային գործընթացի տարածվածությունից:
Կախված ուռուցքի տարածվածությունից և փուլայնությունից, հետվիրահատական շրջանում կատարվում է ռադիոյոդթերապիա: Վերջինիս կիրառման արդյունքում կտրուկ նվազում է հիվանդության կրկնողության հավանականությունը:
Հետագա բարդություններից խուսափելու համար կարևոր է ճիշտ ժամանակին բժշկի դիմելը:
Արամ Բադալյան,
ուռուցքաբան, վիրաբույժ, գլխի և պարանոցի վիրաբուժության ծառայության ղեկավար
Sign up here for our newsletter