News
Ճիշտ ախտորոշումը գրագետ բուժման հիմքն է
06 June 2023 | News | X-Ray Diagnostics
30 տ բուժառուն դիմել է Նաիրի ԲԿ՝ կրծքագեղձի ՈՒՁ հետազոտության նպատակով:
Հետազոտության արդյունքում աջ կրծքագեղձում հայտնաբերվել է 5մմ չափով անհամասեռ կառուցվածքով գոյացություն, որը ուներ նաև արտահայտված արյունամատակարարում:
Հաջորդիվ իրականացվել է ռենտգեն մամոգրաֆիա և կրծքագեղձի ՄՌՏ հետազոտություն:
Հետազոտությունների արդյունքում՝ բուժառույի մոտ ախտորոշվել է աջ կրծքագեղձի տարածուն DCIS (կրծքագեղձի ծորանային կարցինոմա in situ)
Այնուհետև կատարվել է ստերիոտակտիկ վակումային բիոպսիա, ռենտգեն մամոգրաֆիայի հսկողությամբ ,որի արդյունքում ախտորոշվել է աջ կրծքագեղձի ինվազիվ կարցինոմա:
Հաշվի առնելով կրծքագեղձի քաղցկեղի տեսակը , բուժառույի երիտասարդ տարիքը՝ ախտորոշման արդյունքում ստացված տվյալները ներկայացվել է օնկոլոգիական կոնսիլիումի (Tumor BOARD) :
Համատեղ քննարկամ արդյունքում՝ որոշում է կայացվել բուժումը սկսել քիմիոթերապիայից: Այժմ բուժառուն ստանում է քիմիոթերապիայի 4-րդ կուրսը՝ Նաիրի ԲԿ-ի քիմիթերապևտիկ բաժանմունքում:
Ժամանակակից ռադիոլոգիական մեթոդների կիրառումը տվյալ դեպքում հնարավորություն է տալիս բուժառուին ճիշտ ախտրոշելու, և օնկոլոգիական թիմի հետ համատեղ՝ բուժման լավագույն տակտիկան ընտրելու համար:
Sign up here for our newsletter