Գլխավոր / Լուրեր / Ճիշտ ախտորոշումը գրագետ բուժման հիմքն է

Լուրեր

Ճիշտ ախտորոշումը գրագետ բուժման հիմքն է

06 Հունիս 2023 | Լուրեր | Ռենտգեն ախտորոշում

30 տ բուժառուն դիմել է Նաիրի  ԲԿ՝ կրծքագեղձի ՈՒՁ հետազոտության նպատակով:

Հետազոտության արդյունքում  աջ կրծքագեղձում հայտնաբերվել է 5մմ չափով անհամասեռ կառուցվածքով գոյացություն, որը ուներ նաև արտահայտված արյունամատակարարում: 

Հաջորդիվ իրականացվել է  ռենտգեն մամոգրաֆիա և կրծքագեղձի ՄՌՏ հետազոտություն: 

Հետազոտությունների արդյունքում՝ բուժառույի մոտ ախտորոշվել է աջ կրծքագեղձի տարածուն DCIS (կրծքագեղձի ծորանային կարցինոմա in situ) 

Այնուհետև կատարվել է ստերիոտակտիկ վակումային բիոպսիա, ռենտգեն մամոգրաֆիայի հսկողությամբ ,որի արդյունքում ախտորոշվել է աջ կրծքագեղձի ինվազիվ կարցինոմա: 

Հաշվի առնելով կրծքագեղձի քաղցկեղի տեսակը , բուժառույի երիտասարդ տարիքը՝  ախտորոշման արդյունքում ստացված տվյալները ներկայացվել է օնկոլոգիական կոնսիլիումի (Tumor BOARD) :

 Համատեղ քննարկամ արդյունքում՝ որոշում է կայացվել բուժումը սկսել քիմիոթերապիայից:   Այժմ բուժառուն   ստանում է քիմիոթերապիայի 4-րդ կուրսը՝ Նաիրի ԲԿ-ի քիմիթերապևտիկ բաժանմունքում: 

 Ժամանակակից ռադիոլոգիական մեթոդների կիրառումը տվյալ դեպքում հնարավորություն է տալիս բուժառուին ճիշտ ախտրոշելու, և օնկոլոգիական թիմի հետ համատեղ՝  բուժման լավագույն տակտիկան ընտրելու համար:



Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն