News
«Նաիրի» ԲԿ-ի ռադիոլոգները՝ Bayer day գիտաժողովին
04 February 2024 |News | Computed Tomography | Magnetic Resonance Imaging | Kostan S. Ghalumyan
Հունվարի 27-ին տեղի ունեցավ Bayer Day 5-րդ հոբելյանական գիտաժողովը, որը նվիրված էր նյարդային համակարգի, որովայնի և փոքր կոնքի պաթոլոգիաների՝ ՀՇ և ՄՌՇ ախտորոշմանը: Գիտաժողովի ընթացքում «Նաիրի» ԲԿ-ի ռադիոլոգիայի բաժանմունքի ղեկավար Կոստան Սամվելի Ղալումյանի գլխավորությամբ՝
զեկույցներով հանդես եկան ռադիոլոգներ Արմեն Վասիլյանը, Իրինա Տրոֆիմենկոն, Նելլի Համբարձումյանը, Հասմիկ Ստեփանյանը, Մանե Ավետիսյանը: Բժիշկները կիսվել են իրենց փորձով, քննարկել կլինիկական հետաքրքիր դեպքեր: Հիշեցնենք, որ «Նաիրի» ԲԿ-ում է նաև Հայաստանում միակ ռադիոլոգիայի դպրոցը, որի դերը մեծ է բժշկական կրթության և շարունակական զարգացման գործում:
Similar articles
Endoscopy services at ''Nairi'' MC. Interview with Tos Sargsyan
26 November 2019
How to destroy brain tumor?
02 August 2019
November 12 is the World Pneumonia Day
12 November 2019
View all
Sign up here for our newsletter